ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ

Նա հայ գահակալներից ամենաերկարակյացն էր` թագավորելով 58 տարի: Պատմությունը արդարացի չեղավ նրա հանդեպ, և պայքարով ու մաքառումով լի նրա կյանքի գործը այդպես էլ չգտավ իր գնահատականը: Դավիթ Ա Անհողինը (990-1048) Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան արքայատոհմի երկրորդ գահակալն է: Իրավամբ, Դավիթ Անհողինը պատմության մեջ չգնահատված տիրակալ է: Դրա պատճառները բազում են. գլխավոր պատճառը թերևս այն է, […]

Read More »

ԲԱՐՁՐ ԴՈՒՌ

Մինչև 1923 թվականը` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի հանրապետության հռչակումը, Եվրոպական դիվանագիտական պաշտոնական փաստաթղթերում Օսմանյան կայսրությունն անվանում էին Բարձր Դուռ: Թուրքերեն արտահայտությունը հնչում է որպես Փաշա կափիսի (փաշայի դուռ), արաբերեն` Բաբ-ալ-ալի` (բարձրագույն դուռ): Երբեմն օգտագործվել են նաև Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը: Սելջուկյան կայսրության թուլացումից ու անկումից հետո, 1299 թվականին թուրքական օղուզ ցեղի ցեղապետերից Օսման […]

Read More »

ԲԱՍԿԵՐ

ԲԱՍԿԵՐ ովքեր են նրանք ծագումով. գուցե` հայե՞ր Միայն 1920-ական թվականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, ով Վիեննայում ֆրանսերեն լեզվով լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր սենսացիոն աշխատությունը: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին ShareTweetPin11 Shares

Read More »

ԱՍԱԼԱ

ԱՍԱԼԱ-ի անունը (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) երեք տասնամյակ առաջ չէր հեռանում համաշխարհային մամուլի էջերից: Այս անունը հակասական զգացմունքներ էր առաջացնում մարդկանց մոտ. ոմանց համար ԱՍԱԼԱ-ն սոսկ ահաբեկչական կազմակերպություն էր, ոմանց համար` հանուն հայրենիքի և վրեժխնդրության իրենց զոհաբերող մարտիկների բանակ: Սակայն այսօր ցավոք, ԱՍԱԼԱ-ի մարտիկների մղած պայքարը […]

Read More »

ԱՆԻ Հայաստանի փառքը

ՙ10-րդ դարից սկսած աշխարհով մեկ ճչում է անիական ոճը. այսօր, ավաղ, ավերակների միջից է լսվում այդ ճիչը…՚ Կոստանդին Վեսելովսկի Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկ մեր ժողովրդի համար այնքան սիրելի չէ եղել, որքան Անի մայրաքաղաքը: Որպես բնակավայր Անին գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Այն գտնվում է Շիրակի սարահարթում` Ախուրյան գետի աջ ափին: Անի անվանումը երկու բացատրություն ունի: Ուսումնասիրողներից […]

Read More »

ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բարեգործությունը, գթասիրությունը հայի ինքնության մեջ է: Այն հայի կենսակերպն է: Մանավանդ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայոց պատմությունը լի է հուզիչ, գեղեցիկ ու նվիրական պատմություններով, երբ առանձին հայ անհատներ, երբեմն` խմբեր, իրենց բարեգործությամբ, նվիրումով դարակազմիկ գործեր են ձեռնարկել… Ահավասիկ, Միքայել Արամյանց, Ալեքսանդր Մանթաշյանց… տասնյակ անուններ կարելի է թվարկել… Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք […]

Read More »

ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՙՀաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորն ասաց. ՙԱղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւր էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ՚: Վասակը պատասխան […]

Read More »

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

  Վաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ իր հոգևոր-մշակութային նշանակության, այն հայության համար մայրաքաղաքից հետո հարատև դարձավ երկրորդ քաղաք: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին Share145TweetPin145 Shares

Read More »

ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍ

Յոհաննես Լեփսիուսը ողջ կյանքում նյութական միջոցներ էր հայթայթել տարագրյալ հայության համար: Նա կյանքում իր համար դրամ ու նյութական միջոցներ չկուտակեց: Եվ նրա մահից հետո նրա սիրեցյալ ու հավատարիմ կինը` Ալիսա Լեփսիուսը, հայտնվեց նյութական ծանր կացության մեջ: Այդ ժամանակ նրան օգնության շտապեց երախտապարտ հայությունը: Սփյուռքահայության տարբեր ճջախներում շարունակական հանգանակություններ կազմակերպվեցին` Յոհաննես Լեփսիուսի այրուն օգնություն ցուցաբերելու համար: […]

Read More »

ԶԱՔԱՐԵ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ

Զաքարեն սուր էր ճոճում ոչ միայն հանուն հայրենիքի, այլև հանուն պատվի: 1204 թվականին Թիֆլիսում, վրաց արքունիքում Թամար թագուհու և վրաց պետության ողջ ազնվականության ներկայությամբ Իկոնիայի սուլթանի դեսպանի ընդունելություն էր: Դեսպանը Թամարին է փոխանցում սուլթանի ուղերձը, ով հոխորտում էր, թե քարուքանդ կանի վրաց տունը, հարկեր էր պահանջում և վերջում ավելացնում. -Եթե Թամարը հարկ կհամարի իսլամ ընդունել, […]

Read More »

ԾՈՎԱԿԱԼ ՆԵԼՍՈՆ

Կան անհատներ, ովքեր շրջել են պատմության անիվը: Նրանցից է անգլիական նավատորմի ծովակալ Հորացիո Նելսոնը: 19-րդ դարասկզբին Նապոլեոն Բոնապարտը նվաճել էր գրեթե ողջ Եվրոպան` բացառությամբ Ռուսաստանի և Անգլիայի: Անգլիան ենթարկված էր շրջափակման, և եթե Նապոլեոնին հաջողվեր ծնկի բերել Անգլիան, գուցե և հաղթական պատերազմ կմղեր Ռուսաստանի դեմ ու Եվրոպայի ճակատագիրը դժվար կլիներ գուշակել: Բայց Նապոլեոնը չկարողացավ ծնկի […]

Read More »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

1896 թվականի ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան. Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին քայլում է ծովանկարչի շունը, որի վզին մեդալներ են կախված: Առանց խոսք ասելու, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ, ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց ծովի խորքերը: Ապա շան վզից արձակեց կապած […]

Read More »

ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ

Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է: Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը: Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա […]

Read More »

ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը գտնվելով իր փառքի գագաթնակետին` արագ անկում է ապրել, եղել են դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային […]

Read More »

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին Share665TweetPin665 Shares

Read More »

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ

Տիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին, ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ: Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է և շատերն անգամ նրան կիսաառասպելական […]

Read More »

ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Աղվանից արքայի պարծենկոտությունը խոցում է Մեհրուժանի ինքնասիրությունը, ով այդ մասին զգուշացնում է Մուշեղին. «Իմացիր և պատրաստվիր, Մուշեղ, աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ Շապուհին պարգև է խոստացել։ Արդ, լսիր և անելիքդ իմացիր»։ Մուշեղն անձամբ է իր գնդերն առաջնորդում պարսկական բանակի այն թևը, ուր Ուռնայրն էր գործում: Մի հարվածով հայոց քաջերը ջարդում են աղվաններին, իսկ նրանց […]

Read More »

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ

Առևտրա – վաշխառուական այս խավը աստիճանաբար ձևավոևում էր հայկական բուրժուական հասարակարգը: Աստիճանաբար հասարակության մեջ այս հասարակարգը տիրապետող էր դառնում…. Եվրոպայում նման զարգացումներ հայտ եկան երեք դար անց միայն: Յուրաքանչյուր հասարակարգի զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունի քաղաքաշինությունը և քաղաքային մշակույթի ձևավորումը: Հայկական քաղաքների տեղադրումը, հատակագծումը, կառուցապատումը կանոնակարգված էր որոշակի ամրաշինական չափանիշներով, պայմանավորված` քաղաքի գործունեությունն ապահովող բազմաթիվ […]

Read More »

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, ով հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, ով իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս. Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավել է դրվում` հյուրերի համար: Այստեղից […]

Read More »

ԱՄԱՆՈՐ

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որ կոչվում են Նավասարդ, Ամանոր կամ Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին: Հայերի մոտ թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը: […]

Read More »