ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՙՀաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորն ասաց. ՙԱղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւր էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ՚: Վասակը պատասխան տալով ասաց. ՙԱյժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում՚: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. ՙԴե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետն էիր տանում՚: Վասակն ասաց. ՙԵրկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը…՚: (Փավստոս Բուզանդ)


Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեինvaasak

Facebooktwitterlinkedin