ԱՐԳԻՇՏԻ Ա

Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի։ Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Ա էր, ով […]

Read More »

ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ

Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը՚: Արամ Երկանյան Հայ վրիժառու բազուկը անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը: Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ […]

Read More »

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Չկա ոչինչ, որ կարելի չլինի բացատրել և չկա ոչինչ, որ անմատչելի լինի բանականությանը: Ինչ կարելի է լինում ըմբռնել, այն կարելի է լինում ըմբռնել միայն բանականության միջոցով: Համաշխարհային գիտության մեջ կան գործիչներ, որոնց վաստակը մեծ լինելով` դարակազմիկ է գիտության տվյալ բնագավառի մեջ. Իսահակ Նյուտոն, Ջորդանո Բրունո, Ալբերտ Էյնշտեյն, Նիկոլայ Կոպերնիկոս… Այս շարքում իր արժանի տեղը կարող […]

Read More »

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

Արի, քաջ ու պատերազմիկ․․․ Պապ թագավորը (370-374) Հայաստանի պատմության ամենահակասական, միաժամանակ` ամենաչգնահատված գործիչներից է: Փառահեղ մի տիրակալ, որին սակայն, ժամանակակից պատմիչները նեղ անձնական և դասակարգային շահերից ելնելով` ջանք չխնայեցին սևացնել որպես անհատ, որպես թագավոր և գործիչ: Չկա մեկ հայ պատմիչ, որ անեծքով ու զայրույթով չխոսի Պապ թագավորի մասին` մեղադրելով նրան անգամ համասեռամոլության և բազում այլ […]

Read More »

ԱՐՇԱԿ Բ

Հայ կղերական գրականությունը Գնելի և Տիրիթի մահվան մեջ մեղադրում է հայոց արքային` նրանց սպանության մեջ որոնելով Արշակի ցանկասիրությունն ու անխոհեմությունը, քանզի, իբր, Արշակ Բ իր ազգական Գնելին սպանելուց հետո ամուսնացավ նրա այրու` սյունաց իշխանադուստր գեղեցկուհի Փառանձեմի հետ: Փառանձեմի` Գնելի կինը լինելու փաստը կասկածի տակ է դրված պատմագիտության կողմից: Առհասարակ, հայ եկեղեցական գրականությունը մեղադրում է Արշակին […]

Read More »

1921 ԹՎԱԿԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մոսկավայի խորհրդա – թուրքական երկրորդ կոնֆերանսը տեղի ունեցավ 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը: Խորհրդային Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին Գ. Չիչերինը, Ջ. Ղորխմազովը, Թուրքիայի կողմից` Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուրի բեյը, Ալի Ֆուադ փաշան: Խորհրդային Ռուսաստանը թույլ փորձեր արեց բանակցություններին ներգրավել նաև Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին, բայց թուրքական կողմը ջանադրաբար առարկեց` նպատակ ունենալով […]

Read More »

ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻ

Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին իրենց անելիքը: Նախարարներց ոմանք, ուղղակի փախան Բյուզանդիա: Նրանց թվում էր նաև սպարապետը, ով ի պաշտոնե ամենաշատը պիտի ընդդիմանար և հոգար ժողովրդի համար: Սակայն Վարդանը ընտանիքի հետ փախուստի դիմեց: Միայն Վասակ Սյունին էր, որ գիտեր իր անելիքը. համընդհանուր ոգևորության հիման վրա […]

Read More »

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ 1918 ԹՎԱԿԱՆԻՆ

Արցախում ծանր դրություն էր: Թուրքերին արդեն հաջողվել էր գրավել Բաքուն ու սրի քաշել տեղի հայությանը: Դրանից հետո թուրքական հրամանատարությունը իր հիմնական խնդիրը լուծված համարելով` մեծ ուժեր շարժեց Արցախի վրա` ծնկի բերելու հպարտ երկրամասը: Արցախցիները չունեին կանոնավոր բանակ: Թուրքական սպառազինված կանոնավոր զորքերին պիտի դիմագրավեին զենքի-զինամթերքի սակավ պաշարով զինված հայ աշխատավորներն ու կամավորական փոքր խմբերը: Օգնության հույս […]

Read More »

ՍՄԲԱՏ ԳՈՒՆԴՍՏԱԲԼ

Այս պայմանագիրը, ինչ խոսք, շատ ձեռնտու էր Կիլիկիայի թագավորության համար և այն ժամանակների համար առավելագույնն էր, ինչին կարող էին հասնել հայերը: Պայմանագրի արդյունքում Կիլիկիայի թագավորությունը ի հեճուկս Եգիպտոսի մամլուքների, խաչակիր օրդենների և սելջուկյան սուլթանությունների` ձեռք էր բերում հզոր դաշնակցի: Ըստ էության` Հեթում Ա կառավարման տարիներին երկրի փաստացի իշխանությունը գտնվում էր հենց Սմբատ սպարապետի ձեռքին: Հոդվածի […]

Read More »

ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Շուտով Վիրքից Տարոն հասան վրաց Վախթանգ Ա Գորգասալ թագավորի (440-502) պատվիրակները` վրացիների ապստամբության լուրով և օգնության խնդրանքով: Վախթանգ թագավորը սպանել էր Աշուշայի որդի` Գուգարաց դավաճան բդեշխ Վազգենին և ապստամբություն բարձրացրել Պարսկաստանի դեմ: Վախթանգ թագավորը գնահատելով իրերի վիճակը` օգնություն էր աղերսում հայերից, մանավանդ` սպարապետ Վահան Մամիկոնյանից, քանի որ Վրաստանը միայնակ ի զորու չէր թոթափել պարսկական լուծը: […]

Read More »

ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴ

  ՙԱնե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան՚։ Այս խոսքերը պատկանում են անվանի ֆիդայի, հայոց ազատամարտի աննկուն գործիչներից Սեբաստացի Մուրադին: Մուրադ Խրիմյանը ծնվել է […]

Read More »

ԱՐՄԵՆԱԿ ԽԱՄՓԵՐՅԱՆՑ

Քաղաքացիական պատերազմում Խանփերյանցը արագ աչքի ընկավ և ապահովեց կարիերա: Շուտով Ցարիցինի մարտերում աչքի ընկնելու համար նշանակվեց հեծելազորային ջոկատի հրամանատար: 1920 թվականին նա 11-րդ Կարմիր բանակի կազմում մասնակցեց Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի գրավմանն ու խորհրդայնացմանը: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Խանփերյանցն ավարտեց Թիֆլիսի հրամանատարական կազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները: Հետագայում նա կանոնավոր ռազմական կրթություն ստացավ և […]

Read More »

ՄԼԵՀ

Մլեհը հայ իշխանավորներից Պապ թագավորից հետո թերևս երկրորդն էր, ով համարձակվեց ձեռնոց նետել ժամանակին հայ իրականության մեջ քարացած կարծրատիպին, թե հայության միակ պաշտպանը քրիստոնեությունն է և քաղաքականությունը և կրոնական դոգմատիզմը միևնույն բաներն են: Նա հանուն իր երկրի շահերի դաշնակցեց հենց մահմեդական հզոր տիրակալի` Նուր ադ-Դինի հետ և պայքար սկսեց քրիստոնյա խաչակիրների դեմ: Ըստ էության` Մլեհ […]

Read More »

ՀՈՎՍԵՓ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Նորընտիր կաթողիկոսը Ռուսաստանից շտապեց Էջմիածին` զբաղեցնելու կաթողիկոսական գահն ու օծվելու: Սակայն 1801 թվականին Թիֆլիսում անսպասելի հիվանդացավ և մահացավ 58 տարեկան հասակում: Արղությանը շքախմբով գնաց Սիոնի եկեղեցին, ուր ամսից ավելի դրված էր վրաց վերջին թագավոր Գյորգի ԺԳ դիակը։ Թափորի առջևից գնում էր մի վարդապետ՝ գլխին դրած ռուսաց Պավել կայսեր հրովարտակը՝ Վրաստանը Ռուսաստանին կցելու մասին։ Արղությանը ծունկ […]

Read More »

ԶԵՅԹՈՒՆ

Բայց այս անգամ հայությանը դավեց նենգ Ֆրանսիան: Զինաթափելով հայկական զինված ուժերը` Ֆրանսիայի կառավարությունը Կիլիկիան հանձնեց թուրքերին: Զեյթունը դարձյալ հայաթափվեց 1922 թվականին, այս անգամ` ընդմիշտ: Գյուղաքաղաքը հիմա բնակեցված է թուրքերով և կոչվում է Սուլեյմանիե: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին Share333TweetPin333 Shares

Read More »

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը, Ֆետայիներ Դաշնակցական, վրէժ առան հովտումը…. Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ, Խանասորայ Կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ: Հայեր յիշէք նուիրական այս օրը, Յուլիս ամսոյ քսան հինգին Կատարեցէք մեր տօնը: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին Share206TweetPin206 Shares

Read More »

ԱՐԱՄԱՅԻՍ ԵՐԶՆԿՅԱՆ

ՙԽորհրդային Միությունում ուղևորության ժամանակ ինձ վրա բացառիկ տպավորություն թողեց ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանը, որը շատ նման է Նաբուգոդոնոսոր արքային: Ես նրան շատ հավանեցի, վերակառուցվող Հայաստանին այդպիսի պետական ղեկավարներ են պետք՚ Հանրի Բարբյուս: Հայ քաղաքական մտքի երևելելիներից մեկը` Արամայիս Երզնկյանը, ծնվել է Լոռվա հրաշագեղ բնության գրկում` Հաղբատում, 1879 թվականի մայիսի 10-ին` Հաղբատավանքի վանահայր տեր Հարություն քահանայի […]

Read More »

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

1862 թվականին նա վերադառնում է Նոր Նախիջևան, ցանկանում դարձյալ անցնել Եվրոպա, սակայն շատ չանցած` նույն թվականի հուլիսին ձերբակալվում է ոստիկանության կողմից: Մինչ Նոր Նախիջևան անցնելը Նալբանդյանը հասցրեց մասնակցել ՙԶեմլյա ի վոլյա՚ ընկերության աշխատանքներին: Նրա մոտ խուզարկության ժամանակ ռուս հեղափոխականների նամակներ են հայտնաբերվում: Միքայել Նալբանդյանը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ և նախ բանտարկվում է Պետերբուրգի Պետրոպավլովսկյան […]

Read More »

Ներսես Աշտարակեցի

Ներսիսյան դպրոցը Կովկասում առաջին հայկական միջնակարգ դպրոցն էր: Այն գոյատևեց շուրջ մեկ դար և իսկական դարբնոց հանդիսացավ հայ մշակույթի համար: Դպրոցում սովորել են Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Պերճ Պռոշյանը, Երվանդ Լալայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հայկ Բժշկյանցը, Անաստաս Միկոյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Կարո Հալաբյանը, Ավետ Ավետիսյանը, Ստեփան Լիսիցյանը. Ծերենցը, Մանուկ Աբեղյանը, Գաբրիել Սունդուկյանը, հազարավոր […]

Read More »

ՆԵՄԵՍԻՍ

1921 թվականի մարտի 15–ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը շանսատակ արեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության պատասխանատուներից գլխավորին` Թալեաթին: Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, անձնատուր եղավ գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը սակայն, վերածվեց երիտթուրքերի դատավարության: Գերմանական դատարանը արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանի վրեժխնդրությունը` հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց: Թալեաթին դեռ պիտի հաջորդեին մյուսները… Թալեաթի գնդակահարությունը ՙՆեմեսիս՚ […]

Read More »