ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, ով հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, ով իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս. Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավել է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև ՙՀյուրն Աստծունն է՚ արտահայտությունը:
Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են ամենը` արքայից շինական: Տոնն սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է` քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնիրի կամ խարույկի շուրջ: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, ով աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

amanor

Facebooktwitterlinkedin