ԲԱԼԿԱՆՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Առնաուտների պայքարը թուրքական ներխուժման դեմ ղեկավարում էր Սկանդերբեգը (Գեորգ Կաստրիոտի): Դեռևս 1443 թվականին նա առաջնորդեց առնաուդներին (ալբանացիներ) հակաթուրքական ապստամբության ժամանակ, ջախջախեց թուրքական բանակը, դաշինք կնքեց Հունգարական թագավորության հետ և փաստացի, դարձավ Ալբանիայի միահեծան տիրակալը: Սուլթան Մահմեդ Բ ստիպված էր հաշտվել կատարվածի հետ, որ անգամ Կ. Պոլսի առումից հետո դաշինք կնքեց առնաուտների հետ: Սակայն ստեղծված իրավիճակը […]

Read More »

ԱԼՖՐԵԴ ՆՈԲԵԼ

Ալֆրեդն Աննային հանդիպեց մի երեկոյի ժամանակ և անմիջապես սիրահարվեց: Բնույթով ռոմանտիկ, նաև մելանխոնիկ երիտասարդը մինչ այդ, իր սերը փնտրում էր պոեզիայի էջերում, և տեսնելով Աննային, անմիջապես հասկացավ, թե ով է իր երազների տիրուհին: Ցավոք, գեղեցկուհին չէր կիսում Ալֆրեդ Նոբելի զգացմունքները: Նրան դուր չէր գալիս մելանխոնիկ, վատառողջ ու անհրապույր տեսքով երիտասարդը: Սակայն, դրա հետ մեկտեղ, Աննան […]

Read More »

ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՆԱՐԴՈՒ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի և նարդու մասին միջնադարյան աղբյուրները հաճախ են հիշատակում: Ամենահայտնի, նաև հավաստի աղբյուր է նաև 10-րդ դարի պարսիկ անվանի բանաստեղծ Ֆիրդուսու գլուխգործոցը` Շահնամեն: Ըստ Ֆիրդուսու մատյանի` շախմատն ստեղծել է Հնդկաստանի թագավոր Գովը, որպեսզի դրանով սփոփի վշտի մեջ գտնվող իր մորը: Արքայի մայրը հրապուրվելով խաղով` մոռանում է իր վիշտը: Ավանդույթի համաձայն՝ Հնդկաստանի արքան պարսիկների բանականությունն ու […]

Read More »

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Խրիմյանի պատվիրակության առաջ քաշած խնդիրները վեհաժողովում ոչ միայն հաշվի չառան, այլև նրանց թույլ չտվեցին մտնել վեհաժողովի վայր: Եվրոպական գերտերությունները Հայկական հարցը օգտագործում էին միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Եվ տեղին էր Բիսմարկի դիտողությունը Խրիմյանին. -Որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար պետք է ներկայանալ վեհաժողովին ոչ թե խոնարհ աղերսանքով, այլ Չերնոգորիայի ներկայացուցչի պես սրին կռթնած: Հոդվածի […]

Read More »

ՆՈՎՐՈՒԶ

Հայ և պարսիկ ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Դեռ վաղնջական ժամանակներից որպես եղբայրական երկու ժողովուրդներ ապրելով կողք- կողքի, կենցաղում, ազգային սովորույթներում ու նիստ ու կացում, մշակույթների շփման արդյունքում շատ նմանություններ են ձեռք բերել: Դրանցից մեկն էլ նոր տարին գարնանային գիշերահավասարի օրը նշելն է: Թե՛ հայերս, թե՛ պարսիկներն, այդ օրը նշել են որպես ամանոր: Եթե քրիստոնեության օրոք […]

Read More »

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

-Այդ թագավորությունը (Պարսկաստանը) որ նախկինում ունեցել է աննշան տարածք և կրել տարբեր անուններ, բաժին հասավ Արշակին: Նա ստորին ծագում ունեցող մարդ էր: Պատանի ժամանակ եղել էր ավազակների պարագլուխ, բայց իր ձգտմամբ աստիճանաբար բարձրացավ և նշանավորեց իր անունը փայլուն արարքներով: Մի շարք փառավոր և համարձակ քաջագործություններից հետո նա հաղթեց Ալեքսանդրի հաջորդ Սելևկոս Նիկատորին… Բոլոր հարևան մարզերը […]

Read More »

ՈՐՏԵ՞Ղ Է ԵՐԿՐԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ

Համաձայն Բիբլիայի` աստված արարեց երկիրը, երկինքը, յոթերորդ օրը` Ադամին, նրա կողոսկրից` Եվային ու բնակեցրեց Եդեմում՝ երկրային դրախտում: Երկրային դրախտը գտնվում էր չորս գետերի` Եփրատի, Տիգրիսի, Փիսոնի և Գիհոնի միջև: «Մի գետ էր բխում Եդեմից, որը բաժանվում էր չորս ճյուղերի, որպեսզի ոռոգեր պարտեզը: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս […]

Read More »

ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Դեռ մ․թ․ա․առաջին դարում, Տիգրան Մեծը նվաճեց Հրեաստանն ու հազարավոր հրեաների գերելով, բնակեցրեց Հայաստանում: Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո շատ հայեր բնակություն հաստատեցին ,,Սուրբ Երկրում,, և հայ եկեղեցին առաջիններից էր, որ ներկայացված էր Պաղեստինում: Կիլիկիայի թագավորության բազմաբնույթ շփումները Երուսաղեմի խաչակրաց թագավորության հետ քաջ հայտնի են… Իսկ ինպիսի՞ն է այսօր հայերի ներկայությունը հրեաների Ավետյաց Երկրում: Հոդվածի ամբողջական word […]

Read More »

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հունձ էին անում: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև ՀՀ փաստացի ստեղծողը` ՆԳ նախարար Արամ Մանուկյանը: Առաջնային էր հատկապես բնակչության պարենավորման հարցը. երկարատև առճակատումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չէր ավարտվել, ՀՀ պատերազմի մեջ մտավ նաև […]

Read More »

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ՕՐՈՔ. ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Սա ոչ միայն տհասության և անգրագիտության արգասիք է` այլև պատմական փաստերի միտումնավոր կեղծում: Խոսքը Զաքարե ամիրսպասալարի որդու` Սարգիս Շահնշահ Զաքարյանի մասին է: Ստացվում է` տերտերը բերդ է կառուցում, հայոց երկրի տերը` իշխանը հողին է հավասարեցնում: Իրականում Կայան բերդը կառուցվել է ավելի վաղ` 8-9-րդ դարերում և նշված թվականին այն մասնակի վերանորոգվել է, շատ չանցած` ավերվել մոնղոլների […]

Read More »

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

-Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն – արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: […]

Read More »

ՀԵՅ ԳԻՏԻ, ՀԻՏԼԵՐ

2014 թվականին, Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոն հայտարարեց, թե Իսրայելի կնեսետը չի ճանաչի հայոց ցեղասպանությունը: Այստեղ զավեշտալին (ավելի ճիշտ` վիրավորականը)  դիվանագետի բնորոշումներն են: Իր հայտարարության մեջ, մասնավորապես, պարոն Այալոն ասել է, որ ,,Հարյուրամյա վաղեմության ինչ որ վիճելի հարցի պատճառով,, Իսրայելը չի ցանկանա վատացնել իր հարաբերությունները մահմեդական աշխարհում իր հիմնական դաշնակցի` Ադրբեջանի հետ: Հոդվածի ամբողջական word տարբերակն […]

Read More »

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

1939 թվականի սեպտեմբերի 2-ին Գերմանիան և ԽՍՀՄ հարձակվեցին Լեհաստանի վրա և սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Իսկ 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց նաև Խորհրդային Միության վրա և պատերազմն ավելի մեծ ծավալներ ստացավ: Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայորդիներ մասնակցեցին պատերազմին և նրանցից […]

Read More »

ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ

Հիշենք թեկուզ ԱՍԱԼԱ-ն` Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակը, կամ` Ցեղասպանության Մարտիկներին, որոնց վրեժի գործողությունները ժամանակին համայն մարդկությունը դիտարկում էր որպես ահաբեկություն և, բնականաբար, քննադատում: Նույնկերպ և կարելի է դիտարկել այսօրվա հայտնի Ալ- Քայիդայի գործողությունները, սակայն, պետք է նկատել, որ այսօր Ալ-Քայիդայի և տասնամյակներ առաջ գործած ահաբեկչական կազմակերպությունների միջև առկա են էական տարբերություններ: Նախ, դեռ տասնամյակներ […]

Read More »

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, 1918 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ

1917 թվականի դեկտեմբերի 5 – ից 18-ը Երզնկայում Կոմիսարիատի և Թուրքիայի միջև բանակցություններ ընթացան: Արդյունքում` Կովկասյան ճակատում կնքվեց զինադադար: Զինադադարն անհրաժեշտ էր երկու կողմերին էլ: Եթե անդրկովկասյան (տվյալ դեպքում` հայկական) կողմին այն անհրաժեշտ էր ուժերը համախմբելու և ճակատի պաշտպանությունն ամրապնդելու համար, թուրքերին այն անհրաժեշտ էր անգլիական զորքերի դեմ ճակատն ամրացնելու համար: Թուրքերը զորամիավորումներ հանեցին Կովկասյան […]

Read More »

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ

Ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը տվեց մոտ 2000000 մարդկային կորուստ, որից 500000 հոգի` 1918 – 1922 թվականներին, այդ թվում` շուրջ 250000 զոհ` Արևելյան Հայաստանում: Ամենահամեստ հաշվարկներով ոչնչացվեցին 66 քաղաք, ավելի քան 2500 գյուղ, 2000 – ից ավելի եկեղեցի, ավելի, քան 1500 դպրոց: 1919 թվականի տվյալներով ցեղասպանության արդյունքում հայությանը հասցվեց ավելի քան 20 միլիարդ դոլարի վնաս: Հոդվածի […]

Read More »

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆՎԱԿԱՆ ՏՈՀՄԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻՔՆԵՐՈՒՄ

Վաղ միջնադարից շատ հայկական ազնվական գերդաստաններ հաստատվեցին հարևան Վրաստանում, սակայն ամենամեծ ու ազդեցեցիկ տոհմը, Բագրատունիներն էին, որ  9-րդ դարում այնտեղ արքայական թագի արժանացան ու մինչև 1801 թվականը թագավորեցին Վրաստանում: Մյուս խոշոր ազնվականական տոհմը, որ Վրաստանում հաստատվեց ու ամուր արմատներ գցեց` Զաքարյաններն էին: Զաքարյանները ծագումով Հարավային Հայաստանից էին, և հաստատվեցին Լոռիում 11 – րդ դարում և […]

Read More »

ԻՐԱՆ – ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Իրաքը պատերազմի սկզբից ուներ զենքի և տեխնիկայի առավելություն. մասնավորապես, իրանական 1000 տանկի դիմաց իրաքյան սպառազինության մեջ առկա էր 4500 տանկ, Իրանը կարող էր մարտադաշտ հանել 1000 զրահամեքենա, Իրաքը` 4000, իրանական 3000 միավոր հրետանու դիմաց Իրաքն ուներ մոտ 7500 միավոր, օդում Իրաքի առավելությունը ավելի ցայտուն էր. 65 իրանական կործանիչների դիմաց Իրաքն ուներ ավելի քան 500 ռազմական […]

Read More »

ՌՈՒՍ – ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է առաջանում: Էնվերը հարբելով առաջին հաջողություններից` երես թեքեց Մոսկվայից, կապեր հաստատեց անգլիական զորահրամանատարության հետ և ցանկացավ նրանց միջոցով Միջին Ասիայում հաստատել իր միահեծան իշխանությունը: Նա անգամ առաջարկեց Մոսկվային` ճանաչել իր միապետությունը Միջին Ասիայում և իր հետ կնքել դաշնակցային պայմանագիր: Կրեմլը Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատարության առաջ խնդիր է դնում` որսալ Էնվերին: […]

Read More »

ԻՍԼԱՄ

Ա. Հիսուսը երբեք չամուսնացավ, իսկ Մուհամմեդն ուներ չորս կին, բազում հարճեր… Բ. Հասարակության հիմքն ամուր ընտանիքն է և Մուհամմեդն ուներ այդ ընտանիքը, Հիսուսը` ոչ: Իր քարոզներում Հիսուսը շեշտում էր, որ հարկ եղած պարագայում անհատը պետք է լքի ամեն ինչ ու հետևի իրեն, մինչդեռ իսլամական աշխարհում ընտանիքը սրբություն է և ընտանեկան ավանդույթներն` անսասան: Գ. Քրիստոնյաների դրախտը […]

Read More »