Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հունձ էին անում: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև ՀՀ փաստացի ստեղծողը` ՆԳ նախարար Արամ Մանուկյանը:
Առաջնային էր հատկապես բնակչության պարենավորման հարցը. երկարատև առճակատումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չէր ավարտվել, ՀՀ պատերազմի մեջ մտավ նաև հյուսիսային հարևանի` Վրաստանի դեմ: Վրացիները զավթել էին Լոռին և, երբ դիվանագիտական միջոցները սպառվեցին, ՀՀ կառավարությունը հանձնարարեց զորավար Դրոյին` մաքրել Լոռին վրացիներից: Դրոն հայ աշխարհազորի աջակցությամբ պատվով կատարեց հանձնարարությունը:
Շուտով Եռյակ միության պարտության արդյունքում թուրքական զորքերն ստիպված էին հեռանալ Անդրկովկասից և ՀՀ միացան Կարսի, Սուրմալուի մարզերը:
1919 թվականի մայիսին ՀՀ զորքերն ազատագրեցին նաև Նախիջևան քաղաքը:
ՀՀ տարածքն այդ ժամանակ կազմում էր 78000 քառ. կմ և բաժանված էր տաս վարչական միավորների` գավառների:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։