ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

-Այդ թագավորությունը (Պարսկաստանը) որ նախկինում ունեցել է աննշան տարածք և կրել տարբեր անուններ, բաժին հասավ Արշակին: Նա ստորին ծագում ունեցող մարդ էր: Պատանի ժամանակ եղել էր ավազակների պարագլուխ, բայց իր ձգտմամբ աստիճանաբար բարձրացավ և նշանավորեց իր անունը փայլուն արարքներով: Մի շարք փառավոր և համարձակ քաջագործություններից հետո նա հաղթեց Ալեքսանդրի հաջորդ Սելևկոս Նիկատորին…
Բոլոր հարևան մարզերը նա հնազանդեցրեց ուժով, արդարությամբ կամ իր անվան հանդեպ ունեցած երկյուղով: Պարսկաստանը ծածկեց քաղաքներով, ամրոցներով և ամրություններով, այն դարձրեց ահարկու հարևան ժողովուրդների համար…
Արշակի հետնորդներն, ի տարբերություն մյուսների, առավելություն ունեն գերագույն իշխանությունը ժառանգելու հարցում: Եվ ցանկացած երկպառակության ժամանակ յուրաքանչյուր պարսիկ զինվոր կամ մասնավոր անձ երկնչում էր Արշակունուն ձեռքով հարվածելուց, որովհետև դա սրբապղծություն էր:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
de2f2dd6b3bd7c28b8576800c4437580

Facebooktwitterlinkedin