Առնաուտների պայքարը թուրքական ներխուժման դեմ ղեկավարում էր Սկանդերբեգը (Գեորգ Կաստրիոտի):
Դեռևս 1443 թվականին նա առաջնորդեց առնաուդներին (ալբանացիներ) հակաթուրքական ապստամբության ժամանակ, ջախջախեց թուրքական բանակը, դաշինք կնքեց Հունգարական թագավորության հետ և փաստացի, դարձավ Ալբանիայի միահեծան տիրակալը: Սուլթան Մահմեդ Բ ստիպված էր հաշտվել կատարվածի հետ, որ անգամ Կ. Պոլսի առումից հետո դաշինք կնքեց առնաուտների հետ:
Սակայն ստեղծված իրավիճակը ձեռնտու չէր թուրքերին և որոշ ժամանակ անց նոր պատերազմ սկսվեց: Պայքարի առաջին գծում դարձյալ Սկանդերբեգն էր:
Նա ազգային ազատագրական պայքարին տվեց կրոնական շղարշ, արժանացավ եվրոպական տիրակալների և Հռոմի պապի աջակցությանը: Վերջինս Սկանդենբերգին անվանում էր Քրիստոնեության Մարտիկ: Ալբանիայում, և հատկապես Ադրիատիկ ծովի ավազանում Թուրքիայի շահերը բախվում էին հատկապես Վենետիկի հանրապետության շահերին: Շուտով պարզ է դառնում, որ երկու պետությունների միջև բախումն անխուսափելի է:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։