Հիշենք թեկուզ ԱՍԱԼԱ-ն` Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակը, կամ` Ցեղասպանության Մարտիկներին, որոնց վրեժի գործողությունները ժամանակին համայն մարդկությունը դիտարկում էր որպես ահաբեկություն և, բնականաբար, քննադատում: Նույնկերպ և կարելի է դիտարկել այսօրվա հայտնի Ալ- Քայիդայի գործողությունները, սակայն, պետք է նկատել, որ այսօր Ալ-Քայիդայի և տասնամյակներ առաջ գործած ահաբեկչական կազմակերպությունների միջև առկա են էական տարբերություններ: Նախ, դեռ տասնամյակներ առաջ գործող կազմակերպությունները հստակ ներկայացնում էին որոշ ժողովուրդների շահեր, իսկ Ալ-Քայիդան այսօր իր վրա է վերցրել ողջ իսլամական աշխարհի մունետիկի պարտականությունները: Եվ եթե առաջներում չնչին բացառությամբ, սահմանափակ էին նաև գործող ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ոլորտները, աշխարհագրությունը, անգամ` գործելաոճը, այսօր Ալ-Քայիդան իրենից ներկայացնում է բազմաբնույթ, բազմապրոֆիլ կազմակերպություն` իր լայն ցանցով, ենթակառուցվածքներով:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։