ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանակերտ քաղաքը կառուցել է Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Մեծը՝ մ.թ.ա. առաջին դարում: Տիգրան Մեծը իր թագավորության տարիներին շատ քաղաքներ է կառուցել: Նրանցից չորսն անվանակոչել է իր անունով՝ Տիգրանակերտ: Այս տիգրանակերտերից արևելյանը հայոց զորեղ տիրակալը կառուցել է Արցախ աշխարհում, որ իրավամբ, հայոց արևելյան միջնաբերդն է հանդիսացել: Ավելորդ չէ նշել, որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի […]

Read More »

ՇՈՒՇԻ

Հայ ազգի ոգին և բազուկը տվել է Արցախը… Մանրամասն մշակված գործողությունը կոչվում էր ՙՀարսանիք լեռներում՚: Եվ… Շուշիի գրոհից հետո հարսանիք եղավ Արցախի լեռներում: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմի ընթացքում և արդյունքում ծնվեց հայոց երկրորդ պետությունը` Արցախի հանրապետությունը: Շուշիից հետո հայ մարտիկները ազատագրեցին Բերձորը, ցամաքային կապ հաստատեցին Հայաստանի հանրապետության և Արցախի միջև, ինչն էլ գրավականն է […]

Read More »

ՍԵՐՊԵԳԱ

Հայերն ուր էլ բնակվել են, ոչ միայն բարիքներ են ստեղծել, աչքի են ընկել խաղաղ շինարարական գործունեությամբ, այլև՝ ըստ հարկի, զենք են գործածել՝ պաշտպանելու ոչ միայն իրենց, այլև՝ տեղացիների անվտանգությունն ու ազատ ապրելու, արարելու իրավունքը: Մոլդովայի տարածքում հայությունը հաստատվել է դեռևս բյուզանդական տիրապետության ժամանակներից: 11-րդ դարում Բագրատունյաց թագավորության կործանումից հետո հայության մեծաքանակ խմբեր հաստատվեցին Ղրիմում, որ, […]

Read More »

ՀՈՎՍԵՓ  ԱՐՂՈՒԹՅԱՆ

1863 թվականին, Լոռու գավառի Սանահին գյուղում, հայոց հնագույն Արղության-Երկայնաբազուկ ազնվականի ընտանիքում ծնվել է հայ ազատագրական շարժման ակնառու ներկայացուցիչներից Իշխանը` Տաշոն՝ Հովսեփ Արղությանը: Նրա նախնիները ծագում են Զաքարյան արքաներից և Արղության-Երկայնաբազուկները Ռուսական կայսրության գրանցված ազնվական գերդաստաններից էին: Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։       Share77TweetPin77 Shares

Read More »

ԴԱԴԻՎԱՆՔ

Դադիվանքի մոտ վիմափոր քարայր կա, որ հանդիսացել է վանքի գրապահոցը։ 19-րդ դարում այն պատահաբար հայտնաբերել է մի թուրք որսորդ և տեղի գրքերը հանել, պարգևի դիմաց հանձնել է Շուշիի Բաղդասար եպիսկոպոսին։ Վանական համալիրը ներկայիս տեսքով կառուցվել է իններորդ դարից, երբ տեղում կառուցվել է Սուրբ Դադիի միանավ եկեղեցին: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել […]

Read More »

ԳԱՆՁԱՍԱՐ

Հասան-Ջալալի հայրը՝ Խաչենի Վախթանգ Տանգիկ իշխանը, մահից առաջ պատգամում է որդուն և կնոջը՝ Խորիշահին, որ նրանք միասին կառուցեն Գանձասարի վանքը որպես տոհմային տապանատուն: Եկեղեցու օծումը 1240 թվականի Վարդավառի օրն է եղել, որին ներկա են եղել իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, և շուրջ 700 քահանաներ: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին, 1240 թվականին արձանագրված է Հասան Ջալալ […]

Read More »

ԱՄԱՐԱՍ

Ամարասի վանական համալիրը բարգավաճեց հատկապես 5-րդ դարում: Արցախի կամ Հայոց Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը այստեղ Գրիգորիսի գերեզմանի վրա մատուռ կառուցեց, ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները: Վաչագան Բարեպաշտի հրամանով Ամարասը դարձավ Արցախի հոգևոր կենտրոնը: Վաչագան Բարեպաշտ թագավորը հայտնի է ոչ միայն իր իմաստությամբ և քաջությամբ: Նա նաև լավ վարչարար էր և օրենսգետ: Վաչագան Բարեպաշտ արքան […]

Read More »

ԵԳԻՊՏՈՍ

Այս երկրի մասին շատերը գիտեն բուրգերով, նշանավոր սֆինքսով, Ալեքսանդրիայի փարոսով, գրադարանով, Եգիպտոսը նաև օծանելիքի հայրենիքն է, այստեղ առաջինն են բարձրակրունկ կոշիկներ հագել, շրթներկ օգտագործել… մինչդեռ… քչերը գիտեն, որ աշխարհի այդ հրաշալիքների կերտման գործում Եգիպտոսի ներկա բնակիչներն անմասն են եղել… դրանց կերտողները ղպտիներն էին, հին եգիպտացիները… Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։ […]

Read More »

ԽԱԹԹԻ

Խեթերի պատմության ուսումնասիրությունը հետաքրքիր է ոչ միայն համաշխարհային պատմության ուսումնասիրության տեսանկյունից, այլև՝ հայոց պատմության… առհասարակ, շատ ուսումնասիրողներ խեթերին հայեր են համարում, իսկ Խաթթին՝ հնագույն հայկական պետություններից մեկը…. Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։       Share198TweetPin198 Shares

Read More »

ՍՈՒՐԲ  ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Հռիփսիմե եկեղեցին ճարտարապետական նոր ոճ մտցրեց հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Այն ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ նմանատիպ եկեղեցիներից առաջիններից մեկն է և ամենամեծը: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։     Share84TweetPin84 Shares

Read More »

ՍՈՒՐԲ  ԳԱՅԱՆԵ  ԵԿԵՂԵՑԻ

Նույն՝ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունն հռչակվում  է որպես պետական կրոն, հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը հավաքում և ամփոփում է  կույսերի նշխարները  և նրանց նահատակության վայրերում Տրդատ արքան, նրա քույր Խոսրովդուխտը և Աշխեն թագուհին կառուցում են երեք փայտաշեն վկայարաններ:  Հետագայում,  Սուրբ Գայանեի նահատակության վայրում, 632 թվականին, Եզր կաթողիկոսի ձեռնարկումով, կառուցվում է Սուրբ Գայանե եկեղեցին: Սուրբ […]

Read More »

ՅԱՆՈՇ  ՑԵՑ

Հայը հերոսների պակաս երբևէ չի ունեցել: Սակայն իրերի բերումով ցավոք, շատ հայեր իրենց ռազմական տաղանդով փայլել են օտար երկրներում՝ իրենց քաջությամբ ու անվեհերությամբ հաղթական ծածանելով օտար դրոշներ՝ հայության համար դառնալով սոսկ հպարտության և պարծանքի առարկա: 1822 թվականի հունվարի 8-ին Տրանսիլվանիայի Գիդոֆալվա քաղաքում (այժմյան Հարոմեսկն է՝ Ռումինիայում), ծնվել է Հովհաննես Ցեցյանը, ով ազգասեր ու նվիրյալ հայորդի […]

Read More »

ԱՄԻԴՈՎԼԱԹ  ԱՄԱՍԻԱՑԻ

ՙԲժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ: Ոչ մի դեպքում նա չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր: Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր: Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը: Իսկ եթե նա անգետ է, ապա […]

Read More »

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ Հաղթանակ պատը, որի երկարությունը` 55 մետր է, բարձրությունը` 7 մետր: Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Մեջտեղում կամարից բացվում են նորանոր հեռանկարներ: Պատի տեղադրումը այս մասում թելադրված է ճարտարապետական համալիրի կառուցվածքով. Այն կրճատում է ճանապարհը Զանգակատան և հուշահամալիրի […]

Read More »

ԷՋՄԻԱԾՆԻ  ՇՈՂՈԿԱԹ  ԵԿԵՂԵՑԻ

  Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տեսակին: Դա տիպիկ չէ 17-րդ դարի շինություններին, ինչն էլ լրացուցիչ կռվան է՝ պնդելու համար, որ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ այստեղ եղած տաճարի տեղում: Եկեղեցու ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու […]

Read More »

ԷՋՄԻԱԾՆԻ  ՄԱՅՐ  ՏԱՃԱՐԸ

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Մայր տաճարը բազում փոփոխությունների է ենթարկվել: Նախապես […]

Read More »

ԶՎԱՐԹՆՈՑ

Տաճարի բարձրությունը եղել է 49 մետր: Զվարթնոցի տաճարը վաղ միջնադարի ամենաբարձր տաճարներից մեկն է աշխարհում: Զվարթնոցի տաճարի ոճը՝ կլոր հատակագծով ոճը, հազվագույտ հանդիպող տեսակ է հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են նաև յոթերորդ դարում  Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի,  Աղվանքում՝ Լյակիթի յոթերորդ դարի և Անիում՝ Տրդատ ճարտարապետի […]

Read More »

ՏԻԳՐԱՆ Դ  ԵՎ  ԷՐԱՏՈ

  Արտաշեսյան հարստության արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին, սակայն Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակներից ընդամենը կես դար անց, Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Արտաշես Բ արքայից արքայի (մ.թ.ա. 34-20) դավադրաբար սպանությունից հետո, քանզի հայոց զորեղ տիրակալը զավակ չուներ, Հռոմը որպես հայոց գահի թեկնածու Մեծ Հայք ուղարկեց նրա եղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի […]

Read More »

ԹԱՄԱՐ  ԹԱԳՈՒՀԻ

Յուրաքանչյուր ազգ, պետություն ունի իր աստեղային ժամը: Վրաստանի թագավորության աստեղային ժամը 12-րդ դարավերջին սկսվեց, երբ վրաց պետության գահ բարձրացավ Թամար թագուհին… Եվ Թամար թագուհու մահով էլ ավարտվեց վրաց աստեղային ժամը… Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։   Share245TweetPin245 Shares

Read More »

ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀԻ

Կնոջ դերը հայ հասարակարգում միշտ էլ բարձր է եղել ու ըստ արժանավույն գնահատված: Կինը ծնող մայր է, դաստիարակ, նա տանտիրուհի է, ամուսնու հավատարիմ զինակիցն ու թիկունքը: Իսկ երբ այդ կինը նաև թագուհին է հայոց, սոցիալական խնդիրներին ավելանում են նաև հասարակական պարտավորություններ: Մեր պատմության մեջ ունենք դրվագներ, երբ հայոց Փառանձեմ թագուհին է բանակներ առաջնորդել պարսից ահեղ […]

Read More »