ԳԱՆՁԱՍԱՐ

Հասան-Ջալալի հայրը՝ Խաչենի Վախթանգ Տանգիկ իշխանը, մահից առաջ պատգամում է որդուն և կնոջը՝ Խորիշահին, որ նրանք միասին կառուցեն Գանձասարի վանքը որպես տոհմային տապանատուն: Եկեղեցու օծումը 1240 թվականի Վարդավառի օրն է եղել, որին ներկա են եղել իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, և շուրջ 700 քահանաներ:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին, 1240 թվականին արձանագրված է Հասան Ջալալ իշխանի ուխտը։ Ըստ Հասան Ջալալի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin