Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզը ամենամեծն է Հայաստանում: Նրա տարածքը կազմում է 5348 քառակուսի կմ, որից 1270 քառ. կմ կազմում է Սևանա լիճը: Մարզը ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից 3597 մ բարձրության վրա:

Հուշարձաններ ....

Սևանավանք

Ծովինար աստվածուհու տաճարի տեղում կառուցված այս վանքը պատմական շատ անցքերի ականատեսն է եղել: Այնտեղ է գտնվում հայոց քարագործության անկրկնելի գլուխգործոցներից մեկը՝ Ամենափրկիչ խաչքարը, որից Հայաստանում ընդամենը 4 հատ կա…

ՀԱՅՐԱՎԱՆՔ

Հայրավանքն ունի նաև «Մարդաղավնյաց» անվանումը, ինչը կապված մի գեղեցիկ ավանդության հետ, համաձայն որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել…

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Խաչքարային արվեստը հայ ժողովրդի մշակութային այցեքարտերից մեկն է: Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում: Այստեղ պահպանվում են 9-17-րդ դարերի շուրջ 800 խաչքարեր: Սակայն Նորատուսը որպես բնակավայր հայտնի է դեռևս վաղ բրոնզե դարից, ինչի վկայությունն են հնագիտական պեղումների ժամանակ գտնված իրերը:

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լիճը հարավամերիկյան Տիտիկակայից հետո աշխարհի երկրորդ բարձրադիր լիճն է և Մերձավոր Արևելքի քաղցրահամ ջրի ամենամեծ շտեմարանը: Հանգստի հրաշալի վայր լինելուց զատ Սևանա լիճը հարուստ է նաև պատմամշակութային ու բնական հուշարձաններով…