Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում: Այստեղ պահպանվում են 9-17-րդ դարերի շուրջ 800 խաչքարեր: Սակայն Նորատուսը որպես բնակավայր հայտնի է դեռևս վաղ բրոնզե դարից, ինչի վկայությունն են հնագիտական պեղումների ժամանակ գտնված իրերը: Այստեղ գործել են մի միջնադարյան տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Ավանդության համաձայն `մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր զգեստավորում են զինվորների պես: Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը` թշնամին նահանջում է։ Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդույթի համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։ Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը , ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ` ապշահար է լինում` նա տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։