Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Սևանավանք

Դեռևս 301 թվականից հայոց արքա Տրդատ Գ Հայաստանում ամենուր հեթանոսական տաճարների փոխարեն վանքեր և եկեղեցիներ հաստատեց։ Եվ Տրդատ Գ Գրիգոր Լուսավորչի հետ Սևանա կղզում գտնվող Ծովինար աստվածուհու տաճարի տեղում հիմնեց առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը: Հետագայում՝ 9-րդ դարում Աշոտ Ա Բագրատունի արքայի դուստր և Սյունաց իշխանուհի Մարիամն այստեղ կառուցում է սբ.Աստվածածին և սբ.Առաքելոց եկեղեցիները՝ 874 թվականին : Սևանի վանքը մի շարք կարևորագույն պատմական անցքերի ականատեսն է եղել. Այստեղից հայ իրականության մեջ առաջին ու միակ ծովամարտը տվեց Աշոտ Բ Երկաթ արքան: Ժամանակին այստեղ ուսանել է հայ մշակույթի, գիտության երախտավոր Մխիթար Սեբաստացին… 15-րդ դարից այստեղ բարձրագույն տիպի դպրոց է գործել: Սևանավանքում բազմաթիվ խաչքարեր ու խաչքարի մնացորդներ են պահպանվել, որոնք աչքի են ընկնում ուրույն ոճով ու ձևավորմամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի պահպանվող Ամենափրկիչ խաչքարը, որից, ի դեպ, Հայաստանում սոսկ 4 հատ կա: Այն միջնադարյան հայկական քարագործության անկրկնելի նմուշներից է: