Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արցախի հանրապետությունը երկրորդ հայկական անկախ պետությունն է: Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը , հարուստ ու փառահեղ պատմություն ունի: Երկիրը հարուստ է պատմական հուշարձաններով, իսկ բնությունն ուղղակի հիասքանչ է…

Հուշարձաններ ....

ԳԱՆՁԱՍԱՐ

Արցախի հոգևոր կենտրոնը՝ Գանձասարի վանքը, միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային մեծ կենտրոններից է եղել: Այն զարմացնում է իր ճոխությամբ, նրբաճաշակ հորինվածքով…

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Ծիծեռնավանքն իր հորինվածքով հայկական ճարտարապետական բազիլիկ ոճի մեջ եզակի է ու առանձնահատուկ: Այն դարեր շարունակ եղել է Արցախ-Սյունիքի հոգևոր-մշակութային կարևորագույն օջախներից մեկը:

ԱՄԱՐԱՍ

Ամարասը հայտնի սրբավայր է այն պատճառով, որ վանքի արևելյան մասում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածած Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որի գերեզմանի վրա Վաչագան Բարեպաշտ թագավորը 489 թվականին մատուռ է կառուցել: 5-րդ դարում այստեղ է իր առաջին դպրոցներից մեկը բացել Մեսրոպ Մաշտոցը:

ԴԱԴԻՎԱՆՔ

13-րդ դարի այս հրաշակերտը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Դադիվանքում Դուք կարող եք հիանալ ոչ միայն սբ.Աստվածածին եկեղեցու չքնաղ կառուցվածքով ու 13-րդ դարի որմնանկարներով… Այստեղ է գտնվում նաև Արցախի հզորագույն Հասան-Ջալալ իշխանի ապարանքը…

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Մթա 1-ին դարում հայոց հզորագույն տիրակալ Տիգարն Բ Մեծը Հայաստանում 4 քաղաք կառուցեց՝ բոլորն անվանակոչելով իր անունով՝ Տիգրանակերտ: Այս հրաշակերտ քաղաքներից մեկը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում…