Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում: Տարածքը կազմում է 1242 քառ. կմ, ինչը կազմում է ՀՀ ողջ տարածքի 4.2 տոկոսը: Մարզի բնակչությունը 312.000 մարդ է:

Հուշարձաններ ....

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Էջմիածնի Մայր տաճարը աշխարհի ամենահին եկեղեցին է և ամենահին հոգևոր կենտրոնը: Ավելի քան 500 տարի՝ այն անփոփոխ Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է: Տաճարը կառուցվել է 303 թվականին՝ հեթանոսական Սանդարամետ աստծու տաճարի վայրում: Նրա կառուցման հետ կապված մի հետաքրքիր ավանդույթ կա, որի պատճառով հավատացյալները Տաճարն անձեռակերըտ են համարում…

ԶՎԱՐԹՆՈՑ

652 թվականին, Զվարթնոցի տաճարի օծման արարողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը այնքան է տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ է տարել տաճար իճարտարապետին` նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել…

ՄԵԾԱՄՈՐ

Այս հնագույն բնակավայրը ժամանակին եղել է Արարատյան երկրի մայրաքաղաքը և Մայր Աստվածուհու գլխավոր պաշտամունքային վայրերից մեկը: Մեծամորում է եղել նաև աշխարհի հնագույն պղնձաձուլարանը: Բայց սա դեռ ամենը չէ. Մեծամորի թանգարանում ձեզ բազում անակնկալներ են սպասվում…

Սբ. Հռիփսիմե տաճար

Համաձայն ավանդույթի՝ Հռիփսիմեն հալածվելով Հռոմի Դիոկղենտիանոս կայսրից՝ իր ընկերուհիների հետ փախչում, հաստատվում է հայոց Վաղարշապատ մայրաքաղաքի մատույցներում: Կայսրը խնդրանքով դիմում է Տրդատ Գ արքային՝ որպեսզի վերջինս գտնի նրանց և ետ վերադարձնի Հռոմ: Սակայն Տրդատ Գ արքան սիրահարվելով Հռիփսիմե կույսին՝ ցանկացավ տիրել նրան: Բայց կույսը անձնատուր չեղավ և արքայի հրամանով իր ընկերուհիների հետ նահատակվեց այս վայրում՝ քարկոծման միջոցով: