ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Վարագավանքը Արևմտյան Հայաստանում թերևս ամբողջությամբ պահպանված եզակի վանական համալիրներից է։ Գտնվում է Վասպուրականում, Վարագա լեռան ստորոտում՝ արևմտյան լանջին գտնվող Վարագ գյուղում, Վան քաղաքից 10 կմ արևելք։ Այժմ հայտնի է նաև թուրքերեն Յեդիքիլիսե (Յոթ վանք) անվամբ։ Թովմա Արծրունու պատումի համաձայն, դեռևս Դ դարում, Գրիգոր Պարթևն այստեղ, Ահևական գյուղից վերև, Վահևունիների մեհյանների տեղում կառուցել է Սուրբ Հռիփսիմե […]

Կարդալ ավելին »

ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ

Սյունի վանքը գտնվում է Սիսիան քաղաքում։ Կառուցվել է Զ դարի վերջին։ Եկեղեցին Ավան-Հռիփսիմեատիպ ոճի կառույց է։ Միջանկյալ երեք քառորդ խորշերով, քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավային։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտով, եռաստիճան որմնախարսխի վրա։ Գմբեթի տասներկունիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ […]

Կարդալ ավելին »

ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

  Ավանը միջնադարում հարուստ ու ճոխ բնակավայր է եղել՝ պատմական Կոտայք գավառի կազմում։ Ծովի մակերևույթից բարձր է 1260 մետր։ Ճիշտ է, Ավանի Կաթողիկեն ավելի վաղ կառույց է, քան Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմեն, բայց վերջինս զգալիորեն մեծ է իր ծավալներով, այդ պատճառով, ճարտարապետական այս ոճը պատմության մեջ մտավ Հռիփսիմեատիպ բնորոշմամբ։ Ավանի Կաթողիկեն  միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, […]

Կարդալ ավելին »

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, Թեղենիս լեռան արևմտյան լանջին, գեղատեսիլ վայրում՝ թավ անտառի բացատում։ Այն միջնադարյան Հայաստանի գիտամշակութային և գրչության կենտրոններից մեկն է եղել։ Թեղենյաց վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, գավթից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, մատուռներից։ Վանքի մասին առաջին հիշատակությունը 8-րդ դարից է։ Չի բացառվում, որ ավելի վաղ շրջանում այստեղ […]

Կարդալ ավելին »

ՀՈՒՆՈՒՏԻ ԿԻՐՃ

Արցախի բնությունը հարուստ է, ճոխ է: Եվ Արցախի ամենագեղատեսիլ վայրերից մեկը Հունուտի կիրճն է: Բնապատմական այս արգելոցը գտնվում է Շուշիի շրջանում, անդնդախոր կիրճի մեջ, Շուշիի եզրին գտնվող և շուրջ 5 հա տարածք ընդգրկող մի սարահարթում, որին տեղացիները Կատարոտ կամ Ջդրդուզ են կոչում: Ի դեպ, բառի բացատրությունն անհայտ է: Վերջնականապաես պարզված չէ նաև Հունուտի կիրճ անվանման […]

Կարդալ ավելին »

ԶԱՌՆԻԷՐ

Հաղբատը գտնվում է Գուգարաց լեռների փեշերին՝ բարձր սարավանդի վրա: Գյուղը երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով, իսկ չորրորդ կողմից այն եզերում են Գուգարաց լեռների ճյուղավորումները՝ Սբլիս (Սուրբ լույս) և Տերնական գագաթներով: Գյուղի մատույցները հսկում է դեռևս 8-9-րդ դարերում կառուցած Կայան բերդը, ինչը Բագրատունիների թագավորության կարևորագույն պատվարներից է հանդիսացել միջնադարում: Նրա դեմ-դիմաց կանգնած են Սևորդյաց Զարեհ […]

Կարդալ ավելին »

ԼԱՍՏԻՎԵՐ

Տավուշի մարզը հայտնի է իր չքնաղ բնությամբ: Այստեղ բնական հուշարձանները գեղեցիկ ու անկրկնելի հմայք են պատճառում այցելուներին: Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 7 կմ հեռավորության վրա, խոր կիրճում, Խաչաղբյուր գետի ափին: Լաստիվեր հասնելու համար Ենոքավան գյուղից մեքենայով կարող եք երթևեկել 3.5 կմ, ապա ևս այդչափ ոտքով պետք է քայլեք կուսական անտառներով: Լաստիվերը վայր, […]

Կարդալ ավելին »

ԱՂԹԱՄԱՐ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հայկական ճարտարապետության հոյակերտ կոթողներից է: Այն յուրահատուկ ու գեղեցիկ է ոչ միայն իր արտաքին ու ներքին հարդարանքով, այլև՝ աշխարհագրական դիրքով: Եկեղեցին գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան մասում՝ Աղթամար կղզու վրա: Վանա լիճը Ուրմիայից (Կապուտան) հետո Հայկական բարձրավանդակի մեծությամբ երկրորդ լիճն է: Լիճը միջնադարյան հայկական աղբյուրներում կոչվում է նաև Բզնունյաց ծով, Ռշտունյաց […]

Կարդալ ավելին »

ՊԱՐԶ ԼԻՃ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Ինչպես Դիլիջան այցելած զբոսաշրջիկներից մեկն է արտահայտվել՝ «Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին: Դիլիջանի ազգային պարկի տարծքը կազմում է ավելի, քան 34.000 հեկտար և ընդգրկում է Տավուշի և Լոռու մարզերի մի հատվածը: Այն հիմնականում զբաղեցնում է  Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Միափոր, Արեգունի լեռնաշղթաների մի հատվածը: Առհասարակ, աշխարհում հայտնի […]

Կարդալ ավելին »

ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ  ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Օրբելյանների քարավանատունը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, ծովի մակարդակից 2410 մետր բարձրության, Երևանից 140 կմ հեռավորության վրա: Օրբելյանների քարավանատունը կառուցել է Չեսար Օրբելյան իշխանը՝ 1332 թվականին: Այդ մասին Օրբելյան իշխանը արձանագրություն է թողել. «Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, 1332 թվականին, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` […]

Կարդալ ավելին »

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Արենիի Թռչունների քարանձավը գտնվում է Վայոց ձորի Արենի գյուղում, Երևանից 110 կիլոմետր հեռավորության վրա: Քարանձավը գտնվում է Արփա և Գնիշիկ գետերի միախառնման վայրում, բարձր ժայռի ստորոտում: Այն ընդգրկում է ավելի, քան 500 քառակուսի մետր մակերես, և բաղկացած է երեք սրահներից: Մշակութային շերտը կազմում է ավելի, քան չորս մետր: Մարդկային հետքը Արենիի քարանձավում ավելի, քան երկու […]

Կարդալ ավելին »

ԱՐԵՆԻ

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, Արփա գետի ձախ ափին, Երևանից 110 կմ դեպի հարավ։ Արենին միջնադարում եղել է Օրբելյան իշխանական տան նստավայրը: Գյուղը հայտնի նաև որպես գինու համաշխարհային մայրաքաղաք: Հենց Արենիում է գտնվել աշխարհի հնագույն գինու հնձանը, որ գրեթե 6000 տարեկան է: Ամեն տարի, հոկտեմբեր ամսին այստեղ գինու […]

Կարդալ ավելին »

ՔԱՐԱՀՈՒՆՋ

Քարահունջի հնագույն աստղադիտարանը գտնվում է Սյունիքի մարզում, ծովի մակարդակից 1710 մետր բարձրության, Երևանից 205 կմ հեռավորության վրա: Հնավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 7 հետկար տարածք: Հնավայրը հայտնի է նաև Զորաց քարեր, Ցից քարեր անուններով: Սակայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ այն կոչվում է Քարհունջ: Իսկ մնացած անվանումները հետագա դարերի ծնունդ են: Քարահունջ` նշանակում […]

Կարդալ ավելին »

ՏԱԹԵՎ

Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ դեպի հարավ: Տաթևում եկեղեցի կառուցվել է դեռևս չորրորդ դարում, իսկ ներկայիս տեսքով այն կառուցվել է 895-906 թվականներին: Իսկ նախաքրիստոնեական շրջանում այստեղ հեթանոսական տաճար է եղել, հավանաբար՝ նվիրված դպրության աստված Տիրին: Շատ ուսումնասիրողներ Տաթև բառի ծագումը կապում են Թադևոս առաքյալի Եվստաթեոս աշակերտի անվան հետ: Սակայն քիչ […]

Կարդալ ավելին »

ՈՒԽՏԱՍԱՐ

Ուխտասարը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հեռավորության վրա: Այն Զանգեզուրի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկն է: Ուխտասար բառը երկու բացատրություն ունի: Առաջին տարբերակը բառը կապում է ուղտ բառի հետ, քանզի սարը հեռվից ուղտի սապատի է նմանվում: Մյուս տարբերակի համաձայն՝ անվանումը կապված է ուխտ բառի հետ, քանզի Ուխտասարը հին ուխտատեղի է եղել: Ուխտասարի գագաթի մոտ, […]

Կարդալ ավելին »

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանքը գտնվում է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան բարձունքին, Երևանից 220 կմ հեռավորության վրա: Վանական համալիրը ներկայիս տեսքով կառուցել է Սյունաց Շահանդուխտ թագուհին, ով հայտնի է իր շինարարական գործունեությամբ: Մասնավորապես, Սյունաց Գրիգոր Առաջին թագավորի կինը կառուցապատել ու շենացրել է նաև Վահանավանքը: Որոտնավանքում սակայն, եկեղեցի հիմնվել է դեռևս չորրորդ դարի սկզբին: Ավերված հեթանոսական տաճարի տեղում հայոց […]

Կարդալ ավելին »

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

Հին Խնձորեսկը լքված գյուղ և հնավայր է Սյունիքի մարզում, Երևանից 254 կմ հեռավորության վրա: Խնձորեսկ բառը երկու ստուգաբանությունը ունի: Առաջինի հիմքում խնձորն է, քանի որ տարածաշրջանը հարուստ է խնձորով, երկրորդ տարբերակի համաձայն՝ անվան հիմքում ընկած է Խոր ձոր արտահայտությունը: Հին Խնձորեսկը գտնվում է գրեթե երեք կիլոմետր ձգվող խոր ձորի աջ ու ձախ լանջերին: Տարածքը բավական […]

Կարդալ ավելին »

ՄԱՐՄԱՇԵՆ

Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում՝ Երևանից 130 կիլոմետր հեռավորության վրա: Վանական համալիրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Նախաքրիստոնեական շրջանում այստեղ հեթանոսական տաճարների համալիր է եղել՝ ամենայն հավանականությամբ՝ նվիրված Վահագն ռազմաստծուն և դպրության աստված Տիրին: Վանական համալիրից ոչ հեռու է գտնվում Տիրաշեն անունով հնագույն բնակավայրը, որի տարածքում բազում ժայռեր կան՝ երկրաչափական պատկերներով: Դա […]

Կարդալ ավելին »

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզում, Երևանից 115 կմ հեռավորության վրա: Հառիճավանքի տեղում հեթանոսական տաճար է եղել ժամանակին, որի փլատակների վրա դեռևս չորրորդ դարում եկեղեցի է կառուցվել: Սակայն վաղ շրջանում այստեղ կառուցված եկեղեցին չի պահպանվել, և ամենահին շինությունը, որ Հառիճավանքում պահպանվել է՝ յոթերորդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Այն բազմանիստ հատակագիծ ունի և հայ վաղ […]

Կարդալ ավելին »

ԵՐԵՐՈՒՅՔԻ  ՏԱՃԱՐԸ

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում,  հայ-թուրքական սահմանագլխին, Ախուրյան գետի ձախ՝ բարձրադիր ափին, Երևանից 90 կմ հեռավորության վրա: Երերույքի տաճարը կառուցվել է 4-րդ դարում,  հեթանոսական տաճարի ավերակների վրա: Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ Երերույք բառն առաջացել է մատաղ անելու հեթանոսական սովորությունից: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է տաճարի սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, […]

Կարդալ ավելին »