ՀՆԵՎԱՆՔ

Հնեվանքը կառուցվել է որպես հայ-քաղկեդոնական եկեղեցի: Առհասարակ, Լոռում քաղկեդոնականության ազդեցությունը մեծ էր: Քանի, որ հայ առաքելական եկեղեցին չէր ընդունում հայ-քաղկեդոնական համայնքի գոյությունը, հայ-քաղկեդոնական եկեղեցիներում որմնային արձանագրությունները որպես կանոն, վրացերեն լեզվով էին փորագրվում: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։   Share259TweetPin259 Shares

Read More »

ԳՈՇԱՎԱՆՔ

Ավանդույթի համաձայն,  Մխիթար Գոշին երազում այցելում է  Աստված և ասում է. «Լսի´ր ուշադիր, Մխիթա´ր. յոթ տարի շարունակ լինելու են բերքառատ տարիներ, որոնց ընթացքում անհրաժեշտ է ամբարվել, քանի որ հաջորդ յոթ տարին լինելու է երաշտ»: Լսելով Աստծուն` Մխիթարը վանքի միջոցներով ամբարներ սարքեց և ամբողջությամբ լցրեց ցորենով: Երբ հասավ օրհասական պահը, նա պատրաստեց մի աման` «գուշ», և […]

Read More »

Լոռի բերդ

Բերդաքաղաքը գտնվում էր դեպի հյուսիս տանող առևտրական ճանապարհների վրա և արագ բազմամարդ դարձավ: 11-րդ դարում Լոռիբերդում ավելի, քան 20.000 բնակիչ էր ապրում: Համեմատելու համար նշենք, որ նույն ժամանակամիջոցում Փարիզում և Լոնդոնում միասին հազիվ 10.000 մարդ էր բնակվում: Լոռին շենացավ: Քաղաքը առևտրական կապեր ուներ Անիի, Դվինի, Տփղիսի, Պարտավի, մյուս վաճառաշատ քաղաքների հետ: Ամբողջական հոդվածը word տարբերակով […]

Read More »

ՕՁՈՒՆ

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Օձուն անվանումը կապված է օծել բառի հետ: Ավանդույթի համաձայն, Թովմաս առաքյալն առաջին դարում Օձուն է եկել, այստեղ  քահանաներ և եպիսկոպոսներ է օծել (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը (որի մասին վկայում է եկեղեցու հարավային դռան վերևի մասում […]

Read More »

ՔՈԲԱՅՐ

Քոբայր բառը մեկնաբանվում է որպես քոբ՝ վրացերեն քարայր, և այր՝ նույն բառը հայերեն: Սակայն կարծում եմ, ավելի ճշգրիտ է վանքի անվանման հետևյալ մեկնաբանությունը՝ քոբը Լոռվա բարբառով փակն է, իսկ այր բառը մեկնության կարիք չունի: Հետևաբար՝ Քոբայր նշանակում է փակ քարայր: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։   ShareTweetPin0 Shares

Read More »

ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ

Հովհանավանքը կառուցվել է դեռևս չորրորդ դարում: Ավանդույթը պատմում է, որ վանքի հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է եղել: Նա այստեղ ամփոփել է Հովհաննես Մկրտիչի մասունքները: Ենթադրաբար՝ վանքը հենց Հովհաննես Մկրտիչի անվամբ է կոչվել Հովհանավանք: Գրիգոր Լուսավորիչը վանքի առաջին վանատեր է նշանակել ոմն Սյուղիանոսի, որի անվամբ էլ հայ մատենագրության մեջ Հովհանավանքը երբեմն կոչվում է նաև Սյուղի անապատ: Համաձայն […]

Read More »

ԽՈՐ  ՎԻՐԱՊ

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է մթա 160-ական թվականներին, հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքայի կողմից՝ հին աշխարհի մեծ զորավար Հաննիբալի խորհրդով: Քաղաքը բլուրների վրա էր տեղակայված, և աշխարհում հայտնի առաջին քաղաքն է, որ ունեցել է ուրույն հատակագիծ: Կարթագենի զորավարի խորհրդով՝ Հայոց արքան իր մայրաքաղաքը կառուցել է Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող […]

Read More »

ԲՋՆԻ

1637 թվականին տարածաշրջանում ճամփորդելիս  Բջնիի վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, ով հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: 1700 թվականին Բջնի է այցելել ևս մեկ ճանապարհորդ՝   Ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը: Տուրնեֆորը նույնպես հիշատակեց այն իր աշխատանքների մեջ: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։     Share270TweetPin270 Shares

Read More »

ԹԱՆԱՀԱՏԻ  ՎԱՆՔԸ

Թանահատի վանքը կառուցվել է վաղ միջնադարում՝ 4-5-րդ դարերում: Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ. Անվանումը կապված է Անահիտ բառի հետ, քանզի այստեղ նախաքրիստոնեական Հայաստանում եղել է մայրության աստվածուհու՝ Անահիտի տաճարը: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։     Share250TweetPin250 Shares

Read More »

ԱՅՐԻՎԱՆՔ – ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Իսկ որ Այրիվանքում մի քանի հեթանոսական տաճարներ են եղել՝ դա ակնառու է. Մասնավորապես՝ վանական համալիրի մուտքի մոտ, ուր պատերի մեջ փոքրիկ խորշեր կան և ուխտավորները քարեր են նետում նրա մեջ՝ նախապես երազանք պահելով: Գուշակություններ քրիստոնեական վարդապետության մեջ չկան. Դա մնացուկ է հենց Այրիվանքի հեթանոսական անցյալից: Եվ գուշակությունների, երազների, ինչպես նաև՝ գիտության, դպրության և մշակույթի հովանավոր […]

Read More »

ՍԱՆԱՀԻՆ

Սանահինի վանական համալիրը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի Տաշիր գավառում, ներկայիս Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում: Սանահինի տարածքը հարուստ է հատկապես վաղ բրոնզեդարյան կառույցներով: 1871 թվականին ծնունդով սանահնեցի Ալեքսանդր Երիցյանի կատարած հնագիտական պեղումների ժամանակ, որն, ի դեպ, առաջին հնագիտական պեղումներն էին Անդրկովկասի տարածքում, հայտնաբերվել են մ.թ.ա. 4-3 հազարամյակով թվագրվող բրոնզե և երկաթյա իրեր, […]

Read More »

ԳԱՌՆԻ

Տեղին է նշել, որ պատմության ընթացքում Հռոմը երեք խայտառակ պարտություն է կրել. Առաջինը մթա 216 թվականին՝ Կաննի ճակատամարտում Հաննիբալի կողմից, երկրորդը՝ մթա 53 թվականին Խառանի ճակատամարտում՝ հայ-պարթևական միացյալ ուժերի կողմից, երրորդը Եռանդի ճակատամարտն էր… Այս խայտառակ պարտությունից հետո Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Տրդատի թագավորությունն ու վերջինիս հրավիրել Հռոմ՝ թագադրության: 66 թվականին Տրդատ Ա հայոց […]

Read More »

ՆՈՐԱՎԱՆՔ

Սակայն քարանձավները Վայոց ձորի միակ արժանահիշատակ բնական հուշարձանը չեն. Վեդի քաղաքից  հարավ, Ուրծի լեռներում է գտնվում տրավերտինի ամենախոշոր հանքավայրերից մեկը, որի ծավալները կազմում են շուրջ 300 միլիոն խորանարդ մետր: Իսկ դա նշանակում է, որ լեռների ընդերքից դուրս մղված ծավալի տեղում մնացել է նույն ծավալներին համապատասխան դատարկություն: Կամ, այլ կերպ ասած, Ուրծի լեռների տակ թաքնված է… […]

Read More »

ԱՐԴՎԻ

Մեկ այլ ավանդույթ պատմում է, որ գյուղի մոտ կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր Հովհան Օձնեցին։ Լեռան լանջին հայտնվում է զարհուրելի վիշապը և նրա արձակած ձայներից շրջակայքը պապանձվում է։ Մի կին կովկիթն ուսին  իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է։ Սուրբը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ […]

Read More »

ՀԱՂԱՐԾԻՆ

Թագավորական տապանատունը կառուցվել է սբ. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում: Պահպանվել են երկու տապանաքար. մեկը՝ «Սմբատ թագավոր», մյուսը՝ “Այս է հանգստարան Գ…” մակագրություններով:  Սխալ է տարածված տեսակետը, թե խոսքը Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ և Գագիկ Ա արքաների մասին է: Նախ, նրանք թաղված են Անիում, ապաև՝ նրանց մահվան ժամանակամիջոցին Հաղարծինը դեռևս կառուցված չէր: Այստեղ խոսքը Լոռվա Կյուրիկյան […]

Read More »

ՎԱՀԱՆԱՎԱՆՔ

Վահանավանքը հարուստ է վիմագրերով: Վիմագրերը վկայում են, որ այստեղ գործել են նաև Սուրբ Հարություն և Սուրբ Սիոն եկեղեցիները, սակայն նրանց տեղն անհայտ է: Վահանավանքը եղել է Սյունաց արքաների և իշխանների պանթեոնը: Վահանավանքում թաղված են Վահան Սյունի իշխանը, Սահակ Սևադա Բ իշխանը, Սյունաց իշխանաց իշխան Աշոտը, նրա զավակներ Սմբատ Բ, Գրիգոր Ա Սյունաց թագավորները,  Սոփի թագուհին, […]

Read More »

ՀԱՂԲԱՏ

Ահավասիկ՝ անուններ. Արամ Փիրուզյան՝ ԽՍՀՄ առևտրի ժողկոմ, Արամայիս Երզնկյան՝ ականավոր հեղափոխական գործիչ, Հայաստանի Ժողկոմի նախագահ, Երևանի քաղաքապետ, Յուրի Երզնկյան՝ անվանի կինոռեժիսոր, Լև Փիրուզյան՝ ակադեմիկոս, Լևոն Երզնկյան՝ ակադեմիկոս, Ասատուր Կախոյան՝ հեղափոխական, Ռոստոմ Բեկ-Երզնկյանց՝ պատմաբան… ցանկը կարելի է երկար շարունակել: Անմիջականորեն Հաղբատի հետ է կապված անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը, ով իր հանճարեղ գլուխգործոցի՝ ՙՆռան գույնը՚ ֆիլմի […]

Read More »

ԳՆԴԵՎԱՆՔ

«Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։ Այսպիսով, Բագրատունյաց, Սյունաց և Արծրունյաց գահերեցները իրենց ներքին ու արտաքին պատերազմներով պատմություն էին կերտում, բայց ժամանակը ցույց տվեց, որ հայոց այդ հզորագույն իշխանական տները իրենց արյունահեղ բախումներով սոսկ փոքրիկ շտկումներ մտցրին հայոց պատմության մատյաններում, մինչդեռ այդ հզոր եռանկյունու մեջ մի կին էր կանգնած՝ […]

Read More »

ԱԽԹԱԼԱ

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ բացվել է 1763 թվականին: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ․թ․ա․ 2-րդ դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը տեսնելով արքայի […]

Read More »