Խռոված ու զայրացած` Գևորգը լքում է հայրենի տունն ու ուղևորվում Հալեպ: Նա արդեն վերջնականապես ընտրել էր իր ուղին` հայրենիքի պաշտպանությունը: Հալեպում որոշ գումար աշխատելով` զենք է գնում և վերադառնում Սասուն:
19 – րդ դարի 80 – ական թվականները ծանր տարիներ էին Արևմտյան Հայաստանի բնակչության համար: Թուրքական բռնությունները գնալով սաստկանում էին: Սուլթան Համիդի կառավարությունը վճռել էր հայկական հուզումները ճնշել զենքի միջոցով և ոչնչացնել ողջ հայությանը: Բարձր Դուռը լավ էր գիտակցում, որ Արևմտյան Հայաստանի ոգին ու խռովությունների կենտրոնը Սասունն է: Սասունն իր միատարր հայ բնակչության և լեռնային անառիկ դիրքի շնորհիվ ամենահարմար տեղն էր հայության դարավոր բաղձանքների` ազատության իրականացման համար: Դա լավ էին գիտակցում նաև հայ քաղաքական ուժերը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։