Նա, որ անձամբ ճանաչում էր հայ ժողովրդի դահիճներից մեկին` Ավիս Նուրիջանյանին, հուսով էր, թե երիտասարդ բոլշևիկներն ի վերջո ուշքի կգան և թյուրիմացությունը կհարթվի: Ավիս Նուրիջանյանը մասնակցել էր Առաջին աշխարհամարտին հենց Համազասպի ջոկատում և նրանց միջև լավ հարաբերություններ էին ստեղծվել: Ավիսն ընդունեց Համազասպին, համբուրեց նրան, ապա րոպեներ անց` ձերբակալել տվեց հերոսին:
Բայց ոչ մի թյուրիմացություն չկար: Ազգուրաց բոլշևիկների թեթև ձեռքով Երևանի բանտում հարյուրավոր հայ զինվորականներ կացնահար եղան: Եվ ամենազավեշտալին այն էր, որ իրենց եղեռնագործությունն իրականացնելու համար հայ բոլշևիկները վարձել էին… թուրք մսագործի:
1949 թվականին Յառաջ թերթը հրապարակեց դեպքերի ականատեսի հետևյալ վկայությունը. – Կացնահար դիակները բերում են Երևանի բանտերի հորերից: Ահա և Համազասպի դիակը կառքի մեջ դրված, երկարաճիտ թաղիքե կոշիկները հագին, թուրք մսագործի կացնե հարվածը գլխին:
Հայ բոլշևիկների շնորհիվ թուրք մսագործը Համազասպից լուծեց իր ցեղի վրեժը…
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։