ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՐԻՑՅԱՆ

Image_5148

1877 թվականին սկսվում է ռուս – թուրքական պատերազմը և երիտասարդ գիտնականը զորակոչվում է բանակ: Նա ծառայության է անցնում  գեներալ Միքայել Լոռիս – Մելիքովի, ապա` գեներալ Բեհբութ Շելկովնիկովի մոտ, որպես հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա: Գործող բանակի հետ լինելով Արևմտյան Հայաստանում` Ալեքսանդր Երիցյանը տեղում հնարավորինս ուսումնասիրում է հնավայրերը, հարուստ նյութ է հավաքում` հետագա ուսումնասիրությունների համար:
1880 թվականից նա ծառայության է անցնում պետական կալվածքների նախարարությունում, սակայն շուտով առողջական խնդիրների պատճառով իսպառ թողնում է պետական ծառայությունն ու իրեն նվիրում գիտությանը:
Իր ուսումնասիրությունները Երիցյանը հանրությանը մատչելի է դարձնում Թիֆլիսում տպագրվող հեղինակային ՙКавказская старина՚ ազգագրական, պատմահնագիտական հանդեսում, որի խմբագիրն է եղել մի կարճ ժամանակ:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin