ՆՈՐ ՏԱՐԻ

default
Այս տոնը Հայոց մեջ նշվել է մեծ շուքով, խանդավառությամբ, քանզի իր մեջ ամփոփել է ոչ միայն Նոր տարին, այլև կրել է Հայոց ինքնության խորհուրդը: Նավասարդի գլխավոր տոնակատարությունն անց էր կացվում Հայոց սրբազան լեռան` Նպատի լանջերին, ուր գտնվում էին Հայոց աստվածների բագիները: Տոնակատարությանն անպայման մասնակցում էր ողջ Հայոց արքունիքը` թագավորի գլխավորությամբ, Հայոց ազատանին, սպառազեն զորքը, հասարակ ազգաբնակչությունը…
Նավասարդը նշվել է մի քանի օր. մարդիկ խրախճանք են սարքել Արածանիի ափերին, տոնը համեմված էր երգով, պարով, հայոց աստվածներին նվիրված զոհաբերություններով, խաղով ու զվարճանքներով:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin