ՄԵՆՈՒԱ

Այս ամենից հետո նա նոր անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:
Նախևառաջ հայոց արքան արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան և Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը` Արաքսի աջ ափին: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Menua_0

Facebooktwitterlinkedin