ՄԵԾ ՊԱՍ

Պահուց ծիսական կերակուրների շղթան սկսվում էր հենց առաջին օրը, երբ ընդունված ավանդույթի համաձայն յոթ հատ բաղարջ էին թխում: Լոռիում հավատում էին, որ եթե պասի առաջին օրը աղանձ չուտեն, ապա շուրթերը կճաքեն: Մուշում և Սասունում ցորեն ու սիսեռ էին խաշում, ուտում բաղարջի հետ: Երբ պասը կիսվում է, թխում են Միջինքի բաղարջը: Այն շատ նման է տարեհացին: Երբեմն Միջինքի բաղարջը թխում էին ողջ համայնքով: Հավաքվում էին, հանգանակում մթերքն ու երիտասարդ, ազաբ տղաները ոտքերով հունցում էին բաղարջը:
Մեծ պասն ուներ նաև իր խորհրդանիշը` Ակլատիզը: Այն իրենից ներկայացնում էր սոխ` մեջը յոթ փետուրներ խրած: Փետուրները խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Լոռիում Ակլատիզի տիկնիկին անվանում են Պաս պապ: Պասի գալուն հետ երգում են.
-Տատը գնաց շերեփով,
Պապը եկավ չոմբախով:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

58904190_2631

Facebooktwitterlinkedin