ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Դաշնակցության գործով դատավարության մեջ ընդհանուր առմամբ կային 159 մեղադրյալներ, որոնցից ինը հոգին բացակայում էին, իսկ երկուսը մահացել էին բանտում` մինչ դատավարության սկսելը: Մեղադրյալների մեջ կային անվանի գործիչներ. Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ներսես վարդապետ Մելք-Թանգյան (ապագայում արքեպիսկոպոս), մեծահարուստ Ա. Մելիք-Ազարյան, գրող, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյան, Հովհաննես Քաջազնունի, Դրաստամատ Կանայան, Սիմոն Վրացյան, Համո Օհանջանյան և այլք: Դատապարտվածների մեջ մեծ էր նաև հայ հոգևորականության քանակը, այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աչքի էին ընկել 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: Հայ բանտարկյալների մեծ մասը կալանված էր Շլիսելբուրգի ամրոցում: 1912 թվականի մարտի 19-ին հրատարակված դատավճռով ընդհանուր մեղադրյալներից անմեղ ճանաչվեցին 94 հոգի, չորս հոգի դատապարտվեցին տաժանակիր աշխատանքի` 4-6 տարի ժամկետով, մյուսները դատապարտվեցին ավելի փոքր ժամկետներով:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

275px-IMages

Facebooktwitterlinkedin