ՀԱՄՇԵՆԻ ՀԱՅԵՐԸ

Սակայն ամեն տեղ չի որ թուրքերին հաջողվեց հեշտությամբ իրականացնել իրենց մտածածը: Փերվանա գյուղի հայությունը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս: Մարտի ժամանակ սպանվում է Ղուռուֆ օղլի Մահմեդ բեյը: Սակայն, ամենայնիվ, թուրքերը զենքի ուժով կարողանում են շրջանի հայությանը պարտադրել հավատուրացություն:
Այսպիսով, թուրքական իշխանությունների հաջողվեց բռնությամբ իրագործել համշենահայության դավանափոխությունը: Ճիշտ է, համշենահայերը դավանափոխ եղան ի սկզբանե առերես, սակայն հետագայում, հայկական դպրոցների և եկեղեցու չգոյության պայմաններում նրանք սերնդե սերունդ արդեն աստիճանաբար մահմեդականացան ըստ էության: Համշենում դեռ երկար ժամանակ շատերը թաքուն փորձում էին վերադառնալ իրենց արմատներին ու դավանանքին, սակայն բացահայտված դեպքերը խստիվ պատժվում էին:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
hamshenahayer

Facebooktwitterlinkedin