ԱՐՑԱԽԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Սույն համաձայնագիրը, սակայն, հնարավորություն ընձեռնեց Արցախը լքած և Լոռիում հաստատված հայ ազգաբնակչությանը և մելիքներին` հայրենի օջախներ վերադառնալ:
Ռուսական հրամանատարության այս երկդիմի խաղը պայմանավորված էր նրանով, որ նրանք այսուհետ Իբրահիմ խանին պիտի օգտագործեին որպես հայկական շարժումները կառավարող գործիք: Թողնելով պաշտոնում հայերի ոխերիմ թշնամուն` Ռուսաստանը ցանկանում էր պատերազմի ժամանակ միշտ լարված պահել հայ – թուրքական հարաբերությունները Արցախում և այդպիսով հայերին միշտ օգտագործել իրենց ռազմական գործողություններում:
Ինքն` Իբրահիմ խանը, որի ռուսական կողմնորոշումը պայմանավորված էր սոսկ ռուսական զենքի հաջողություններով` առիթ էր որոնում կրկին պարսիկներին միանալու և անգամ գաղտնի բանակցում էր պարսիկ թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ:
Շուտով Աբբաս Միրզան մեծաքանակ զորաբանակով հարձակվեց Արցախի վրա: Հայերը Վարանդայի մելիք Ջումշուդ Շահնազարյանի գլխավորությամբ համառ դիմադրություն ցույց տվեցին: Պարսիկները պաշարեցին Շուշիի բերդը, բայց գրավել չէին կարողանում:
Իբրահիմ խանն ընտանիքով (24 հոգի) գիշերը դուրս է գալիս բերդից` ցանկանալով միանալ պարսիկներին: Այդ մասին իմանալով մելիք Ջումշուդից` ռուսական բանակի հրամանատար Լիսևիչը կալանավորում է խանին և սպանել է տալիս նրան ու ընտանիքի բոլոր տղամարդկանց:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
arcax

Facebooktwitterlinkedin