ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆ

1935 թվականին Միկոյանն ընտրվեց քաղբյուրոյի լիիրավ անդամ, իսկ 1937 թվականին նշանակվեց Ժողկոմխորհի նախագահի տեղակալ: Լինելով բռնապետության հենասյուներից մեկը և Ստալինի հլու կամակատարը` Միկոյանը ամբողջովին լծվեց ստալինյան քաղաքականության կառքին: Նա Ստալինյան բռնությունների մասնակիցն էր և իրականացնողներից մեկը: Մասնավորապես, Եժովի կազմած զոհերի ցուցակները մինչ Ստալինի սեղանին հասնելը ստորագրվում էր քաղբյուրոյի անդամների, այդ թվում` նաև Միկոյանի կողմից: Եվ հայտնի չէ լոկ մեկ դեպք, երբ Միկոյանը բողոքարկած լինի բռնությունների դեմ կամ փորձած լինի կանխարգելել այն:
Բացի այդ, համաձայն ընդունված կարգի` յուրաքանչյուր ժողկոմ ինքն էր սանկցիա տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատողների ձերբակալության համար: Իսկ Միկոյանի ղեկավարած գերատեսչությունն այդ իմաստով հարվածայիններից էր: Քաղբյուրոյի որոշ անդամներ փորձել են թեկուզ պասիվ ձևով, սակայն պաշտպանել իրենց ենթականերին. մասնավորապես, Ս. Օրջոնիկիձեն, Կագանովիչը… բայց, ո՛չ Միկոյանը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

mik

Facebooktwitterlinkedin