ԹՅՈՒՐՔԵՐ

ՙ…Պատմում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է. ՙԵթե թյուրքերից որևէ մեկին բռնեք, ապա նրա գլուխը կտրեք: Նրանց ելքը տեղի է ունենալու երկու հարյուր տարի հետո, իսկ երբ նրանք իրենց տարածքներից դուրս գան, ապա ավելի չար ու դաժան են դառնալու՚:
Հաղորդում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է հետևյալը. ՙԹյուրքերը, որոնք իմ ժողովրդի համայնքը առաջին թալանողները պիտի լինեն, տակավին դուրս չեն եկել այնտեղից, որտեղ ապրում են՚:
… Օմայան խալիֆ Հաշիմ իբն ալ – Մալիքը թյուրքերի արքայի մոտ ուղարկեց մի մարդու, որ նրան առաջարկեց իսլամ ընդունել:… Բլրի մոտ մի հարյուր հազար զինյալների հավաքելով, արքան ասաց թարգմանին. ՙԱյս բանագնացին ասա, թող նրա տերն իմանա, որ այս մարդկանց մեջ չկան ոչ վարսավիրներ, ոչ կոշկակարներ, ոչ էլ դերձակներ, և եթե նրանք իսլամ ընդունեն, ապա ինչ են ուտելու՚:
…Սայիդ Իբն ալ – Հասան ալ – Սամարղանդին պատմեց.
ՙԹյուրքերի մեջ կան քոչվորներ, որոնք թռչում են` որոնելով անձրևից ոռոգվող հողեր և անասնակեր, այնպես, ինչպես դա անում են Իսլամի երկրների քոչվորները: Այս մարդիկ որևէ թագավորի չեն ենթարկվում և որևէ մեկին չեն հպատակվում: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա և գերևառում կանանց ու երեխաներին: Երբեմն նրանց մի մասը տոհմից անջատվում է և անցնում է մի այլ տոհմի, որտեղ նրանց համար կին են վերցնում այն ցեղից, որին անցել են: Նրանց երեխաները ստրկացվում են, և նրանք` այդ եկվորները, չեն պահանջում զավակներին, այլ դիտում են նրանց որպես ստրուկների: Այդպիսին է նրանց օրենքը և այդպես է կանոնակարգվել նրանց կողմից:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

tyurq

Facebooktwitterlinkedin