ԱՐՇԱԿ ՏԵՐ -ՂՈՒԿԱՍՈՎ

Նա ստանձնեց Երևանյան զորաջոկատի հրամանատարությունը և մարտի դաշտ նետվեց: Նրա սուրը փայլեց հատկապես Բայազետի ճակատում: Դեռևս ապրիլ ամսին նրա զորախումբը առանց դիմադրության մտավ թուրքերից դատարկված Բայազետ` հին հայկական Դարոյնք քաղաքը: Արշակ Տեր-Ղուկասովի զորաբանակի առաջին իսկ հարվածներից հետո Ալի Քեմալ փաշան փախուստի դիմեց: Նա այստեղ թողնելով սակավաթիվ բերդապահ զորք` ճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ շարժվում է Էրզրումի (Կարին) ուղղությամբ` ճանապարհին գրավելով Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտի հովիտը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

arshak

Facebooktwitterlinkedin