Մինչ հայոց և պարթևաց արքաները Արտաշատում հարսանեկան խրախճանքի մեջ էին` մ.թ.ա. 53 թվականի մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում դաշնակից բանակները պարթևաց Սուրեն զորավարի հրամանատարությամբ ջախջախում են հռոմեական բանակը: Հռոմեական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 20000 սպանված և 10000 գերյալ: Գերի ընկան նաև հռոմեական լեգեոնների դրոշները, որ մեծ անպատվություն էր Հռոմի համար: Հռոմը իր պատմության մեջ թերևս նման խայտառակ պարտություն կրել էր մ.թ.ա. 216 թվականին` Կաննի ճակատամարտում: Երբ Արտաշատի թատրոնում Արտավազդ Բ և Որոդես արքաները ունկնդրում էին Եվրիպիդեսի ՙԲաքոսուհիներ՚ պիեսը, հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նա գլխատված Կրասոսի գլուխը շպրտում է արքաների ոտքերի տակ` ի նվեր…
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին
ԱՐՏԱՎԱԶԴ Բ

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։