Նրա կարևորագույն վաստակը Հայաստանի միավորումն էր ընդհանուր գաղափարի` անկախության շուրջ: Նա Սյունաց և Արծրունյաց իշխանական տներին իրեն կապեց խնամիական կապերով և դաշինքներով, ամրապնդեց հայոց բանակը:
860 ական թվականներին Աշոտ Ա թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձինս Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թվականին Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը` Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը` փոխարենը ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին
ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։