ԿՈՄՍ ՎԱԼԵՐՅԱՆ ՄԱԴԱԹՈՎ

Մի անգամ անտառում որսի ժամանակ արջը հարձակվում է մելիք Շահնազարի վրա, և վերջինիս փրկում է հենց նրա ջորեպանի պատանի տղան` Ռոստոմը, որը դրանից հետո դառնում է մելիքի հոգեզավակը: Եվ երախտապարտ մելիքը նրան ազնվականի տիտղոս է շնորհում, որն էլ հետագայում ճանապարհ է բացում ապագա զորավարի համար` դեպի ռուսական բարձր դասի ազնվականություն:
Շուտով Մադաթովը արցախցի մելիքների շքախմբի հետ մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Այստեղ նա ցանկացավ սովորել ռազմական գործը և ծառայության անցնել ռուսական բանակում: Սակայն նրան մերժեցին, քանի որ ազնվական չէր: Եվ այստեղ օգնության հասավ մելիք Ջումշուդ Մելիք Շահնազարյանը, որ տեղեկանք տվեց` պատանու ազնվական ծագման մասին: Օգնության հասան նաև արքեպիսկոպոս, հայոց ազգային ազատագրական պայքարի կազմակերպիչներից արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը, որոնք օգտագործելով իրենց ազդեցությունն ու կապերը` ընդառաջեցին երիտասարդին և Մադաթովը ենթասպայի զինվորական աստիճանով ծառայության անցավ ռուսական բանակում: Մադաթովը Պետերբուրգում իջևանեց հենց Լազարևի (1735 – 1801) տանը, և վերջինս ողջ կյանքում հովանավորը եղավ պատանու:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

download

Facebooktwitterlinkedin