ԶԱՊԵԼ ԹԱԳՈՒՀԻ

1217 թվականին Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճարկված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:
Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց, և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

download

Facebooktwitterlinkedin