Նման պայմաններում աճում էին նաև իշխող հասարակարգի դեմ ըմբոստության դեպքերը: Ձևավորվեց Ազգային ճակատը, որն իր մեջ համախմբել էր մտավորականներ, հոգևոր գործիչներ, արվեստի մարդկանց, հասարակ բնակչության տարբեր խավերի:
Ազգային ճակատն իր առջև խնդիր էր դրել երկրում իշխանափոխություն իրականացնել: Սկզբնական շրջանում Ազգային ճակատի մարտավարության մեջ չկար միասնական տեսակետ: Ակտիվիստներից շատերը ցանկանում էին իշխանության ղեկին տեսնել շահին, բայց ավելի սահմանափակ իրավունքներով: Այլ կերպ ասած` ցանկանում էին Իրանում սահմանադրական միապետություն հաստատել: Այս ուղղության կողմնակիցներն էին դոկտոր Սանջաբին և Այաթոլլահ Շարիաթմադարին:
Սակայն իրանական ընդդիմության իրական առաջնորդը Այաթոլլահ Խոմեյնին էր, որ դեռ 1964 թվականից հակապետական գործունեության պատճառով արտաքսված էր երկրից: Նա իր Իսլամական պետություն աշխատության մեջ տալիս էր Իրանում իսլամական պետություն ստեղծելու իր ծրագրերն ու պատկերացումները, իսլամական սոցիալիզմ կառուցելու իր մոդելը:
Երկրում միաժամանակ գործում էին արմատական այլ խմբաորումներ ևս, որպիսիք էին Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը և Իրանական ժողովրդի պարտիզան – ֆիդայիները, որոնք սակայն, հասարակության լայն խավերում որևէ ազդեցություն չունեին:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։