1917 թվականին Հայկ Բժշկյանը հեռացավ Հնչակյան կուսակցությունից, մեկնեց Ռուսաստան, ընդունվեց ՌՍԴ/բ/Կ շարքերը:
Ռուսաստանում նոր հորիզոններ բացվեցին Գայի առջև. նա անմիջապես ներգրևավվեց ռուսական հեղափոխության հորձանուտն ու մասնակցեց Հոկտեմբերյան հեղափոխությանը, ապա քաղաքացիական պատերազմին: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Կազան-Սիմբիրսկ-Սամարա ճակատը ամենալարվածն էր և Գայը աչքի ընկավ հենց այդ շրջանում: Բոլշևիկյան կուսակցության հանձնարարությամբ ձեռնամուխ եղավ զինված ջոկատների կազմավորմանը: Փաստորեն, Գայը ձևավորեց Կարմիր բանկի առաջին հեծյալ զինաջոկատները: Նրա մարտական առաջին մկրտությունը ռուսական ճակատում սպիտակ չեխերի և սպիտակ գվարդիական գեներալ Դուտովի գլխավորած Օրենբուրգյան կազակների դեմ ձեռնարկած հաջող արշավանքն էր, որն անմիջապես մեծ փառք բերեց Բժշկյանցին:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ԳԱՅ


Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։