Դավիթ Բեկն իրականացրեց անցյալում մեր պատմության մեջ նախադեպը չունեցող գործ. նա Սյունիքում իրականացրեց ազգային զտման քաղաքականություն և քոչվոր ցեղախմբերին արտաքսեց երկրամասից:
Նա նաև ահաբեկեց ու կալվածքներից զրկեց այն հայ իշխաններին, որոնք իսլամ էին ընդունել կամ չէին աջակցում ազատագրական շարժմանը: Ապա Արցախից օգնության եկած Ավան Յուզբաշու (հարյուրապետ) օգնությամբ կտրուկ հարվածներով ջարդեց Կապանի, Նախիջևանի, Օրդուբադի, Բարգուշատի, Ղարադաղի խաների զինված ուժերը: Իր գործունեության մեջ Դավիթ Բեկը չէր խորշում անգամ հրապարակային մահապատիժներից. և նրա խիստ ու կտրուկ գործունեությունը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:
Փաստորեն, Դավիթ Բեկը կարճ ժամանակում Սյունիքում ստեղծեց անկախ հայկական իշխանապետություն` իր կուռ զինված ուժերով: Նա իր իշխանապետության կենտրոն ընտրեց ամուր Հալիձոր բերդը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
ԴԱՎԻԹ ԲԵԿ

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։