ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան, բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում ինչ բաժին հասնի` նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ, որ տանի` այդտեղից էլ սպասվում էր իր բախտը:
Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

stsarkis

Facebooktwitterlinkedin