ԴՐԱՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սակայն, պետական իշխանության ամրագրման և հզորացման հետ մեկտեղ աճում են նաև պահանջները: Այս ժամանակաշրջանում կենցաղում, պետության մեջ բարձրանում է մետաղի դերը: Մետաղներն առհասարակ ստանում են ռազմավարական նշանակություն: Շատ պատերազմներ էին մղվում մետաղական հանքավայրերին տիրանալու համար: Հիշենք թեկուզ, Ալեքսանդր Մակեդոնացուն, որ Մենոն զորավարին ուղարկել էր Հայաստան` Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով:
Մետաղների մեծածավալ շահագործման և արդյունահանման հետ մեկտեղ փոխվում են ոչ միայն մարդկանց աշխատանքային գործիքները, այլև պետությունն սկսում է իր համար ռազմավարական պաշարներ կուտակել հենց մետաղական իրերից: Դրանք հիմնականում զենքեր էին` սրեր, վահաններ… նաև` ոսկու և արծաթի, պղնձի ձուլածո կտորներ: Կտրուկ բարձրացավ ոսկու և արծաթի գինը: Եթե պղինձն ավելի շատ կենցաղային նշանակություն ուներ, ապա նրա ազնիվ եղբայրները հարստության չափանիշ դարձան և ստրատեգիական նշանակություն ստացան:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

images

Facebooktwitterlinkedin