ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆ

lalayan

Հենց Շուշիում աշխատելու տարիներին Երվանդ Լալայանը հղացավ ՙԱզգագրական հանդեսի՚ լույս ընծայումը: Այդ գործում նրան մեծ աջակցություն ցուցաբերեցին Թորոս Թորոմոնյանը, Մանուկ Աբեղյանը, Սերգեյ Զելինսկին, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Հրաչյա Աճառյանը, Խաչիկ Սամուելյանը, այլ անվանի գիտնականներ:
Եվ 1896 թվականին լույս տեսավ ՙԱզգագրական հանդեսի՚ առաջին համարը, ինչը նոր խոսք էր հայ գիտական մտքի մեջ: Ազգագրական հանդեսը նվիրված էր հայ ազգագրությանը, բանահյուսությանն ու պատմությանը: ՙԱզգագրական հանդեսի՚ առաջին համարում Լալայանը գրում է. ՙՐոպեական ազդեցության տակ չենք վճոել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այն: Եվ մեզ ճանաչողները գիտեն թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքան արգելքների ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ ազգի ինքնաճանաչության զգացման։ Թերթերի մեք սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ա֊պացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքը՚:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Facebooktwitterlinkedin