ԳԱԳԻԿ Ա

gagik

Գագիկ Բագրատունին, ըստ իս` Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երևիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ:
Սմբատ Բ գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, ով արդեն Անիում էր հաստատվել:
Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր սեփական քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից` իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց` սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Ա պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, ով ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Ա, գրում է. ՙԱվաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ…՚
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Facebooktwitterlinkedin