ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
(մաս երկրորդ)

Ճշմարիտ է ասված, որ հայրենիքի սահմանները գծում են ռազմիկներն իրենց արիությամբ ու զենքի ուժով: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Հաճախ լինում են դեպքեր, երբ ռազմադաշտում ձեռքբերածը կորցնում ես դիվանագիտական ասպարեզում, և արդյունքում տանուլ ես տալիս թե կռիվը, թե պատերազմն առհասարակ:
ՏՐԱՊԻԶՈՆԻ 1021 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Սա հայության համար երբևէ կնքված ամենախայտառակ պայմանագրերից է: 1020 թվականին Բյուզանդիան պատերազմի է բռնվում Վիրա-ափխազական թագավորության դեմ: Հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքան անխոհեմ է գտնվում և օգնություն է ցուցաբերում վրաց արքա Գյորգի Բ-ին: Մեկ տարի անց Բյուզանդիայի Վասիլ Բ Բուլղարասպան կայսրը պատժիչ արշավանք է ձեռնարկում դեպի արևելք: Որպեսզի կանխի կայսերական բանակի մուտքը Հայաստան, հայոց արքան նրա մոտ Տրապիզոն, բանակցությունների է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին: Վերջինս օգտվելով իրեն շնորհած արտակարգ լիազորություններից՝ հայոց արքայի անունից կտակ է գրում կայսրին, որ, Հովհաննես-Սմբատն իր մահից հետո իր թագավորությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը….
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական բանակը հայտնվեց Անվո պարիսպների տակ, սակայն Վահրամ Պահլավունի սպարապետը ջարդ տվեց նրանց ու վտարեց երկրից: Ամեն դեպքում՝ այս պայմանագիրը նպաստեց Անիի Բագրատունիների թագավորության կործանմանը:

1727 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅ – ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1722 թվականին Դավիթ Բեկն իր քաջերով ազատագրական պայքար ծավալեց Սյունիքում և այնտեղ անկախ հայկական իշխանապետություն հաստատեց: Դավիթ Բեկի իշխանությունը ստիպված էր ճանաչել պարսից շահը, քանի որ մոտեցող թուրքական սպառնալիքի պայմաններում նրան հանձիս հայերի՝ հզոր դաշնակից էր պետք: 1727 թվականին Դավիթ Բեկի և պարսից շահի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի՝
Ա. Պարսկաստանը ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, Դավիթ Բեկը անվանականորեն ճանաչում է պարսիկների գերագահությունը:
Բ. Երկու կողմերը ըստ հարկի ռազմական փոխօգնություն են ցուցաբերում:
Գ. Անդրկովկասում գտնվող պարսկական զորքերը (Երևանի, Նախիջևանի, Գանձակի խանություններ…) ենթարկվում են Դավիթ Բեկի հրամանին:IMG_0195
Դ. Դավիթ Բեկը ստանում է դրամ կտրելու իրավունք:
Սա երբևէ կնքած լավագույն պայմանագրերից է, երբ զենքով ձեռքբերածը Դավիթ Բեկը կարողացավ ամրագրել նաև դիվանագիտության ասպարեզում: Հաջորդ քայլը բնականաբար, արքայական թագը պիտի լիներ: Ցավոք, պայմանագիրը փաստացի չգործեց՝ Դավիթ Բեկի, կասկածելի հանգամանքներում մահվան պատճառով:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային  հասցեին

Facebooktwitterlinkedin