ՕՁՈՒՆ

_M080039

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Օձուն անվանումը կապված է օծել բառի հետ: Ավանդույթի համաձայն, Թովմաս առաքյալն առաջին դարում Օձուն է եկել, այստեղ  քահանաներ և եպիսկոպոսներ է օծել (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը (որի մասին վկայում է եկեղեցու հարավային դռան վերևի մասում VΙ դարի արձանագրությունը): Սակայն, բնականաբար, բնակավայրի անվանումն ավելի հին արմատներ ունի: Վիշապի պաշտամունք Հայաստանում եղել է հազարամյակներ շարունակ: Եվ հայոց էպիկական պատումներում օձն ու վիշապը հաճախ նույնացվել է: Ավելին՝ պատմական Հայաստանում շատ բնակավայրեր ենք ունեցել Օձ անվամբ… հետևաբար՝ Օձուն անվան ստուգաբանությունը պետք է փնտրել հազարամյակների խորքերում:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

 

Facebooktwitterlinkedin