ՏՐՆԴԵԶ

Բնապաշտական ժամանակաշրջանում Տրնդեզը խորհրդանշել է Վահագն աստծո ծնունդը, որի երկունքը տևել է քառասուն օր: Վահագնը ծնվեց հրից, որից էլ քուրմը կրակ է վերցրել և նվիրել համայնքին: Նորահարսերի` խարույկի վրայով թռչելու սովորույթը Վահագնի նման արու զավակ ակնկալելու խորհուրդ ունի: Պահպանվել է նաև հավատալիքը, ըստ որի, չբեր կինը այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են, նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

download

Facebooktwitterlinkedin