ՆՈՐԱՎԱՆՔ

Սակայն քարանձավները Վայոց ձորի միակ արժանահիշատակ բնական հուշարձանը չեն. Վեդի քաղաքից  հարավ, Ուրծի լեռներում է գտնվում տրավերտինի ամենախոշոր հանքավայրերից մեկը, որի ծավալները կազմում են շուրջ 300 միլիոն խորանարդ մետր: Իսկ դա նշանակում է, որ լեռների ընդերքից դուրս մղված ծավալի տեղում մնացել է նույն ծավալներին համապատասխան դատարկություն: Կամ, այլ կերպ ասած, Ուրծի լեռների տակ թաքնված է… աշխարհի ամենամեծ քարանձավը: Նրա համեմատ մինչ օրս մեծագույնը համարվող Վենեսուելայի Մեծ Սիմա քարայրը (18 միլիոն խորանարդ մետր ծավալով) պիտի որ փոքրիկ խոռոչ դիտվի:

Ուրծի լեռների քարանձավը պետք է ունենա շուրջ 10 քառակուսի կմ մակերես և 90-100 մետր խորություն: Կասկած չկա նաև, որ այն լցված է ջրով, քանի որ ոչ մի ապար ի զորու չէ իր վրա կրել լեռների հզոր ծանրությունը:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

_HAR0319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebooktwitterlinkedin