ՅՈՀԱՆԵՍ ԲՐԱՄՍ

Աշխատանքից և երաժշտությունից բացի` պատանի հասակում Բրամսը մի մեծ ՙթուլություն՚ ուներ` անագե զինվորները, որոնցով նա կարող էր ժամերով խաղալ: Հետագայում, արդեն հասուն տարիքում` աշխարհահռչակ երգահանը չէր դադարում խաղալ անագե զինվորներով: Մի օր ընկերներից մեկը նրան դիտողություն արեց.
-Մաեստրո՜, ինչպե՞ս կարելի է այդքան տարվել այդ խաղալիք զինվորներով:
-Դուք ոչինչ չեք հասկանում ո՜չ արվեստից, ոչ` անագե զինվորներց: Բավական է միայն կառուցեմ իմ հավատարիմ բանակը և հրամայեմ` առաջ, անմիջապես ոգեշնչվում եմ և երբ իմ զինվորները սկսում են գրոհել` ես ուղղվում եմ դեպի ռոյալ…
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Johannes_Brahms

Facebooktwitterlinkedin