ՄԻՀՐԴԱՏ ՓԱՌՆԱՎԱԶՅԱՆ

Վիրքում իշխում էր Փառնավազյան թագավորական տոհմը, որը դարեդար խնամիական կապեր ուներ հայոց Երվանդունիների, Արտաշեսյանների արքայական տոհմերի հետ։ Արտաշեսյան արքայատոհմի անկումով, Վիրքն էլ հայտնվեց Հռոմի պետական շահերի ոլորտում։
Երբ հայոց ավագանին ցանկացավ դաշինք կապել պարթևների հետ և Մեծ Հայքում գահ բարձրացրեց Արշակ Ա արքային, հռոմեացիների դրդմամբ, հյուսիսից Հայաստան ներխուժեց վրաց թագավոր Փարսման Ա, որպեսզի հայոց գահին բազմեցնի իր եղբորը՝ Միհրդատին։ Միհրդատը և հռոմի կողմնակիցները թունավորեցին Արշակ Ա արքային, և նա մահացավ Արտաշատում։
Հայերին օգնության շտապեցին պարթևները։ Արքայազն Որոդեսը զորքով Հայաստան ներխուժեց, որպեսզի վրեժ լուծի եղբոր սպանության համար և վրացիներին ու հռոմեացիներին դուրս քշի հայոց երկրից։
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Facebooktwitterlinkedin