ՀՈՎՀԱՆՆԵՍ-ՍԵՆԵՔԵՐԻՄ ԱՐԾՐՈՒՆԻ

1003 թվականին մահացավ Վասպուրականի Գուրգեն-Խաչիկ Արծրունի թագավորը և Վասպուրականի թագավորությունը միավորվեց նրա կրտսեր եղբոր՝ Հովհաննես-Սենեքերիմի իշխանության ներքո։ Մինչ 1003 թվականը Հովհաննես-Սենեքերիմն իշխում էր Ռշտունիքում։ 1003 թվականին, հոր մահից հետո, Վասպուրականի գահից հրաժարվեց Անձևացյաց գավառում իշխող, Գուրգեն-Խաչիկ թագավորի որդին՝ արքայազն Դերենիկը։ Գահի նկատմամբ հավակնություններ չցուցաբերեցին նաև Դերենիկի Աշոտ, Գագիկ եղբայրները, և Հովհաննես-Սենեքերիմը միանձնյա գահ բարձրացավ։ Նա Աբուսահլ – Համազասպ Արծրունի թագավորի և Գադա թագուու կրտսեր որդին էր և ծնվել է 968 թվականին։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin