ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ

ASY_0199

Հովհանավանքը կառուցվել է դեռևս չորրորդ դարում: Ավանդույթը պատմում է, որ վանքի հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է եղել: Նա այստեղ ամփոփել է Հովհաննես Մկրտիչի մասունքները: Ենթադրաբար՝ վանքը հենց Հովհաննես Մկրտիչի անվամբ է կոչվել Հովհանավանք:

Գրիգոր Լուսավորիչը վանքի առաջին վանատեր է նշանակել ոմն Սյուղիանոսի, որի անվամբ էլ հայ մատենագրության մեջ Հովհանավանքը երբեմն կոչվում է նաև Սյուղի անապատ:

Համաձայն լեգենդի՝ երբ Լենկ Թեմուրը շրջապատել է գյուղը, բնակչությունը հավաքվեց վանքի բակում և խնդրեց, որ նրան թույլ տան աղոթել մահից առաջ: Բռնակալը համաձայնվեց: Մարդիկ հերթով մտնում են եկեղեցի և գաղտնուղով դուրս գալիս ձորը, փրկվելով մահից:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin