ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հառիճ գյուղի հարավային մասում, հսկայական հնավայր կա, որտեղից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան՝ մթա երրորդ հազարամյակի քաղաքակրթության նմուշներ: Այստեղ հայտնաբերվել են քառանկյուն հիմքով տաճարային կառույցներ՝ կրակարաններով, խեցեղեն, զենքեր, զարդեր, կենցաղային իրեր…

Այստեղ նաև բազմապիսի հետաքրքիր ու հազվագույտ դամբարաններ են հայտնաբերվել: Մասնավորապես, կան դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

 

Facebooktwitterlinkedin